top of page

Ցինկը երկարացնում է բոտուլինոթերապիայի (բոտոքսի) ազդեցության տևողությու՞նը

  • ElviMed
  • Apr 22
  • 1 min read

Updated: Apr 25



Վերջերս մաշկաբանների շրջանում ակտիվորեն քննարկվում է ցինկի ազդեցությունը բոտուլինային տոքսինի (բոտոքսի) ազդեցության տևողության վրա։

Կարծիքները տարբեր են. ոմանք պնդում են, որ ցինկը ընդհանրապես որևէ ազդեցություն չի գործում բոտուլինոթերապիայի ազդեցության ժամկետի վրա, իսկ մյուսները խոսում են բոտուլինային թերապիայի գործողության տևողությունը մինչև 6-8 ամիս ավելացնելու մասին: Եկե՛ք պարզենք, թե որն է ճշմարտությունը:


Առաջին բանը, որ կարևոր է հասկանալ, հետևյալն է.

Այս թեմայի վերաբերյալ լայնածավալ կլինիկական հետազոտություններ չեն իրականացվում, իսկ հուսալի տվյալներ ստանալու համար անհրաժեշտ է երկարաժամկետ դիտարկում բուժառուների մեծ խմբերի հետ, որոնք ցինկի դեֆիցիտի պարտադիր սքրինինգ են անցել նախքան թերապիան սկսելը:


Ինչո՞ւ ընդհանրապես այս հարցը ծագեց


Բանն այն է, որ բոտուլինոտոքսինն օգտագործում է ցինկ՝ նյարդային վերջավորություններ ներթափանցելու համար։ Ահա թե ինչու գոյություն ունի «ցինկ կախյալ ռեակցիա» տերմինը։

Եթե ​​օրգանիզմում ցինկի պակաս կա, բոտուլինոտոքսինի մոլեկուլները կարող են ավելի վատ ներթափանցել, և պրոցեդուրաների ազդեցությունը նվազ տեսանելի լինի:

Ըստ մեր դիտարկումների՝  եթե բուժառուն դժգոհ է նախորդ պրոցեդուրաների թույլ ազդեցությունից, ապա ցինկի ընդունումը (օրինակ՝ բոտուլինոթերապիայից 2 շաբաթ առաջ) երբեմն իրականում ավելացնում է բոտուլինոտոքսինի ազդեցության ժանկետը, բայց ոչ այնքան, որքան բուժառուն է ակնկալում՝ առավելագույնը 3-4 շաբաթ՝ ցինկի առաջնային անբավարարության պայմաններում:


Խորհուրդ մասնագետներին


Բուժառուները միշտ պետք է նախազգուշացվեն բոտուլինոտոքսինի գործողության ընթացքում ապարատային պրոցեդուրաներից խուսափելու անհրաժեշտության մասին, եթե նրանք ցանկանում են առավելագույնս պահպանել արդյունքը:

Եթե այնուամենայնիվ ապարատային ​​պրոցեդուրաներ են նախատեսվում, ապա ավելի լավ է դրանք անել բոտուլինոթերապիայից առաջ:


Եզրակացություն


Ցինկը կարող է օժանդակ դեր խաղալ բոտուլինոթերապիայի ընթացքում, հատկապես սկազբնական անբավարարության պայմաններում, սակայն դրա ազդեցությունը 6-8 ամիս երկարացնելու մասին պնդումները մնում են չապացուցված: Այն կարող եք համարել օգտակար հավելում, այլ ոչ կախարդական փայտիկ:

 
 
 

Comments


Բաժանորդագրվե՛ք մեր առաջարկները և նորությունները ժամանակին ստանալու համար 

Բաժանորդագրվեք

Շնորհակալություն

Կոնտակտներ

055 440 064

  • facebook messenger white icon

Աշխատանքային գրաֆիկ

Երկուշաբթի - Կիրակի

10։00 - 20։00

Հասցե

ք․ Երևան, Տերյան 8

© 2023-2025 by Slice Consulting

bottom of page