Об услуге
Ա տիպի բոտուլինոթերապիան լայնորեն կիրառվում է բժշկության տարբեր բնագավառներում։ Էսթետիկ բժշկության մեջ այն հիմնականաում կիրառվում է դիմախաղային /միմիկական/ կնճիռների հարթելու նպատակով։ Բոտուլինոտոքսինի ազդեցությունը նկատելի է դառնում ներարկումից 4 օր հետո հասնելով իր առավելագույն արդյունքին, 7-14 օրվա ընթացքում։ Այն պահպանվում է 4-6 ամիս: Նախքան ներարկումը հաճախորդը ծանոթանում է համաձայնագրի հետ, հաշվի են առնվում ցուցումները և հակացուցումները, ինչպես նաև հաճախորդի անատոմիական առանձնահատկությունները։ Բոտուլինատոքսինների ներարկումը ցուցված է հետևյալ դեպքերում՝
միջհոնքային կնճիռներ
ճակատի հորիզոնական կնճիռներ
աչքերի շուրջ գոյացող կնճիռներ/սագաթաթեր/
լնդային ժպիտ
պարանոցի կնճիռներ
ափերի/ թևատակերի/ ոտնաթաթերի գերքրտնարտադրություն
Հակացուցումներ՝
անհատական անտանելիություն
միաստենիկ և միաստենոման համախտանիշներ
ամինոգլիկոզիդների, մակրոլիդների,տետրացիկլինի, պոլիմիկսինի խմբերին պատկանող հակաբիոտիկների, հակամակարդիչների ընդունում
ալկոհոլի չարաշահում
դեմքի հյուսվածքների ընդգծված գրավիտացիոն կախվածություն
վերին և ներքին կոպի ճողվածքի առկայություն
դեմքի վիրաբուժական միջամտություն վերջին 3 ամսվա ընթացքում
հղիություն և կրծքով կերակրում
չարորակ նորագոյացություններ
շարակցման հյուսվածքի տարածուն ախտահարումներ
հակում կելոիդ և գերաճական սպիների նկատմամբ
անաֆիլակտիկ շոկ վերհուշում
բորբոքային պրոցեսի առկայություն ներարկման հատվածում/ակնե/դերմատիտ/պսորիազ/հերպես և այլն
սոմատիկ հիվանդություններ սրացման շրջանում
արյան համակարգի հիվանդություններ,արյունահոսություն,արյան մակարդելիությունը պակասեցնող դեղամիջոցների ընդունում
շաքարային դիաբետ
այլ նյութերի առկայություն ներարկման հատվածում
Мезотерапия
Плазмотерапия
Коллагенотерапия
Инъекции липолитиков для похудения
Ботулинотерапия
Филлеры (контурная пластика)
Нитевой лифтинг

Բոտուլինոթերապիա

