
Մաշկաբանի խորհրդատվություն և բուժում
Անհատական մոտեցում՝ ճիշտ ախտորոշումից մինչև բուժման հստակ պլան
Service Description
ElviMed կենտրոնում իրականացվում է մասնագիտական խորհրդատվություն, որի ընթացքում բժիշկը մանրամասն գնահատում է պացիենտի մաշկի կամ մարմնի խնդիրները, դրա արտահայտվածությունը և անհատական առանձնահատկությունները։ Խորհրդատվության նպատակն է ոչ միայն ընտրել համապատասխան պրոցեդուրան, այլ նախ հասկանալ խնդրի պատճառը և որոշել՝ որ մեթոդն է տվյալ դեպքում առավել նպատակահարմար և անվտանգ։ Խորհրդատվության ընթացքում գնահատվում է մաշկի և հյուսվածքների ընդհանուր վիճակը, քննարկվում են պացիենտի հիմնական գանգատներն ու ցանկալի արդյունքը, անհրաժեշտության դեպքում իրականացվում է համապատասխան ախտորոշիչ հետազոտություն, գնահատվում են առկա հակացուցումները, ընտրվում է անհատական բուժման կամ խնամքի ծրագիր, անհրաժեշտության դեպքում առաջարկվում է պրոցեդուրաների համակցված մոտեցում։ Մասնագիտական խորհրդատվություն Մաշկի, մազերի և էսթետիկ խնդիրների անհատական գնահատում ու բուժման պլանավորում ElviMed կենտրոնում իրականացվում է պրոֆեսիոնալ մաշկաբանական և էսթետիկ բժշկական խորհրդատվություն, որի ընթացքում մասնագետը գնահատում է պացիենտի մաշկի, մազերի և հյուսվածքների վիճակը, բացահայտում առկա խնդիրները և ընտրում համապատասխան բուժման ռազմավարությունը։ Խորհրդատվությունը ներառում է ոչ միայն էսթետիկ պրոցեդուրայի ընտրություն, այլև մաշկաբանի մասնագիտական զննում, անհրաժեշտության դեպքում ախտորոշում և բուժման նշանակում Խորհրդատվության ընթացքում իրականացվում է մաշկաբանի մասնագիտական զննում և խորհրդատվություն, գնահատվում են մաշկի, մազերի և եղունգների վիճակը, ուսումնասիրվում են պացիենտի գանգատները և խնդրի պատմությունը, անհրաժեշտության դեպքում նշանակվում են լաբորատոր կամ գործիքային հետազոտություններ, իրականացվում է մաշկաբանական խնդիրների ախտորոշում, նշանակվում է անհատական բուժում և տնային խնամք, էսթետիկ խնդիրների դեպքում ընտրվում են համապատասխան ներարկումային, ապարատային, լազերային կամ խնամքային պրոցեդուրաներ։










Contact Details
8 Teryan Street, Yerevan, Armenia
+37455440064
info@elvimed.am
