FotoFinder ամբողջ մարմնի քարտեզագրում
Ծառայության մասին
elvi med մաշկաբանական նորարարական կենտրոնը հանդիսանում է FotoFinder- ի բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում և տարածաշրջանում։
FotoFinder-ը գերմանական ընկերություն է, որն ավելի քան 20 տարի մշակում է տարբեր լուծումներ մաշկի մակերեսի պատկերման ոլորտում և հանդիսանում է համաշխարհային ոլորտում առաջատարը։
FotoFinder-ն առաջարկում է եզակի ախտորոշիչ լուծումներ դերմատո-ուռուցքաբանության մեջ, ներառյալ մարմնի ավտոմատ քարտեզագրման տեխնոլոգիան և արհեստական ինտելեկտը, որոնք կօգնեն որոշել չարորակ գոյացությունների առկայությունը։
FotoFinder-ը օգնում է հետազոտել ամբողջ մաշկը (կամ առանձին խալերը) դինամիկայի մեջ և հնարավորինս շուտ բացահայտել պաթոլոգիական փոփոխությունները։
elvi med –ում են անցկացվում խորհրդատվություններ մելանոմայի հայտնաբերման , խալերի, մաշկի այլ գոյացությունների, հարթ քարաքոսերի ախտորոշման, փսորիազի և մի շարք այլ մաշկաբանական հիվանդությունների վերաբերյալ։
Այցելեք elvi med մաշկաբանական նորարարական կենտրոնը ,եթե նկատել եք նման խնդիրներ։