CO2 Fraxis ILooda

Կնճիռների, ակնեի հետքերի, ձգվածքների (strea) վերականգնում և մաշկային նորագոյացությունների հեռացում
CO2 Fraxis ILOODA-ն առաջադեմ CO2 ֆրակցիոն լազերային սարքավորում է, որը նախատեսված է մաշկի վերականգնման և տարբեր բարորակ մաշկային նորագոյացությունների հեռացման համար։ Այն արդյունավետորեն կիրառվում է կնճիռների, ակնեի հետքերի, լայն ծակոտիների, պիգմենտացիայի, ձգվածքների (strea), ինչպես նաև պապիլոմաների, կերատոմաների և այլ բարորակ մաշկային գոյացությունների լազերային հեռացման նպատակով։ Ֆրակցիոն CO2 լազերը խթանում է կոլագենի բնական սինթեզը, բարելավում մաշկի կառուցվածքը, հարթեցնում ռելիեֆը և նպաստում մաշկի երիտասարդացմանը՝ ապահովելով արտահայտված և երկարատև արդյունք։
Fraxis ILOODA-ն լայնորեն կիրառվում է էսթետիկ բժշկության կենտրոններում՝ իր բազմակողմանիության, բարձր ճշգրտության և անվտանգության շնորհիվ։ Սարքը հնարավորություն է տալիս իրականացնել ինչպես դեմքի, այնպես էլ մարմնի պրոցեդուրաներ՝ ներառյալ մաշկի հղկումը, վերականգնումը և բարորակ նորագոյացությունների հեռացումը՝ նվազագույն վերականգնողական շրջանով և բարձր արդյունավետությամբ։




