top of page

Evo Q Plus Star 1

Դաջվածքների հեռացում, պիգմենտային և անոթային խնդիրների բուժում, մազանոթների հեռացում

"Quanta System Q Plus Star 1"-ը բազմաֆունկցիոնալ լազերային հարթակ է, որը համատեղում է "Nd:YAG", "Q-Switched Nd:YAG", "IPL" և "Er:YAG" տեխնոլոգիաները՝ ապահովելով էսթետիկ բժշկության ոլորտում կիրառվող բուժումների լայն շրջանակ։ Տարբեր տեխնոլոգիաների համադրությունը հնարավորություն է տալիս ընտրել յուրաքանչյուր այցելուի համար առավել արդյունավետ և անհատականացված բուժման ծրագիր։

1. Nd:YAG տեխնոլոգիա
Նախատեսված է անոթային խնդիրների բուժման համար՝ ապահովելով բարձր արդյունավետություն և անվտանգություն։

Կիրառման ոլորտներ
Մազանոթների հեռացում
Անոթային փոփոխությունների բուժում

2. Q-Switched Nd:YAG տեխնոլոգիա
Բարձր էներգիայի կարճ իմպուլսների շնորհիվ նախատեսված է պիգմենտային գոյացությունների և դաջվածքների հեռացման համար՝ առանց շրջակա հյուսվածքների էական վնասման։

Կիրառման ոլորտներ
Դաջվածքների հեռացում
Պիգմենտային գոյացությունների հեռացում
Մաշկի երանգի բարելավում

3. IPL տեխնոլոգիա
Ինտենսիվ պուլսային լույսի (IPL) տեխնոլոգիան արդյունավետ է մակերեսային անոթային և պիգմենտային խնդիրների դեպքում՝ նպաստելով մաշկի գույնի և տեքստուրայի բարելավմանը։

Կիրառման ոլորտներ
Կուպերոզի բուժում
Պիգմենտային բծերի նվազեցում

4. Er:YAG տեխնոլոգիա
Er:YAG լազերը նախատեսված է մաշկի վերականգնման և ռելիեֆի բարելավման համար՝ ապահովելով վերահսկվող և անվտանգ լազերային ազդեցություն։

Կիրառման ոլորտներ
Ֆրակցիոն երիտասարդացում
Լազերային հղկում (Laser Resurfacing)
Լազերային պիլինգ
Ակնեի և հետակնեական փոփոխությունների բարելավում

Բաժանորդագրվե՛ք մեր առաջարկները և նորությունները ժամանակին ստանալու համար 

Բաժանորդագրվեք

Կոնտակտներ

+374 55 440 064

  • Untitled design (1)
  • Untitled design (2)

Աշխատանքային գրաֆիկ

Երկուշաբթի - Կիրակի

10։00 - 20։00

Հասցե՝

ք․ Երևան, Տերյան 8

© 2023-2026 by Slice Consulting

bottom of page