Hydrafical
Դեմքի ապարատային մաքրում, խոնավեցում և երիտասարդեցում
Hydrafacial-ը ժամանակակից կոսմետոլոգիական սարքավորում է, որը նախատեսված է մաշկի խորը մաքրման, ինտենսիվ խոնավեցման և ընդհանուր վերականգնման համար։ Սարքը համատեղում է մի քանի փուլ՝ էքսֆոլիացիա, վակուումային մաքրում, ծակոտիների խորը մաքրում և ակտիվ շիճուկների ներմուծում, ինչի շնորհիվ մաշկը ստանում է միաժամանակ և՛ մաքրում, և՛ սնուցում։
Hydrafacial տեխնոլոգիան արդյունավետ է յուղոտության, սև կետերի, լայն ծակոտիների, ջրազրկված մաշկի, անհարթ տեքստուրայի և մաշկի թուլացած տոնուսի դեպքում։ Պրոցեդուրան նպաստում է մաշկի թարմացմանը, գույնի հավասարեցմանը և բնական փայլի վերականգնմանը։
Սարքը նախատեսված է տարբեր մաշկատեսակների համար և համարվում է ոչ ինվազիվ ու անվտանգ մեթոդ, քանի որ չի առաջացնում վերականգնման երկար շրջան։ Պրոցեդուրայից հետո մաշկը դառնում է ավելի հարթ, մաքուր, խոնավեցված և տեսանելիորեն թարմ։
Խորհուրդ է տրվում Hydrafacial պրոցեդուրան կատարել միջինում ամիսը 1 անգամ՝ մաշկի առողջ վիճակը պահպանելու և երկարաժամկետ արդյունք ապահովելու համար։ Որոշ դեպքերում մասնագետը կարող է սահմանել անհատական հաճախականություն՝ կախված մաշկի վիճակից և խնդիրներից։


