Մաշկի վերականգնումը լազերային հղկումից հետո․ ուղեցույց
Updated: Oct 15, 2025
Լազերային հղկումը մաշկի երիտասարդացման և թարմացման ամենաարդյունավետ մեթոդներից մեկն է։
Լազերային հղկումից հետո վերականգնման շրջանը այն հիմնական փուլն է, որը որոշում է գործընթացի վերջնական արդյունքը։ Բոլոր բժշկական ցուցումներին հետևելը թույլ կտա մաշկին արագ վերականգնվել և կանխել բարդությունները։
Ներկայացնում ենք մաշկի խնամքի մանրամասն ուղեցույց լազերային հղկումից հետո։

Առաջին 1–3 օրերը՝ ամենակարևոր փուլը
Լազերային հղկումից անմիջապես հետո մաշկը լինում է այտուցված, կարմրած և զգայուն, կարող է առաջանալ թեթև այրոց կամ արտադրություն։ Դա բնական արձագանք է, և վախենալ պետք չէ։
Խնամքի հիմնական կանոնները՝
Մաքրման փուլ․ Առաջին 24–48 ժամվա ընթացքում խորհուրդ չի տրվում դեմքը լվանալ ջրով։ Օգտագործեք միայն բժշկի կողմից առաջարկված լուծույթը՝ օրինակ՝ ֆիզիոլոգիական լուծույթ կամ «Քլորհեքսիդին», և մաշկը մաքրեք ստերիլ բամբակյա սկավառակներով։
Խոնավեցում և վերականգնում․ Պարբերաբար քսեք բժշկի նշանակած վերականգնող քսուքները՝ պանտենոլ, հիալուրոնաթթու կամ բնական յուղեր պարունակող։ Դրանք նվազեցնում են այրոցն ու այտուցը և արագացնում են վերականգնումը։
Քուն․ Փորձեք քնել մեջքի վրա, որպեսզի դեմքը չդիպչի բարձին և չվնասվի նոր մաշկը։
Սնունդ․ Խուսափեք աղի, կծու և ապխտած ուտեստներից՝ այտուցը նվազեցնելու համար։
Առաջին շաբաթ․ թեփոտում և կեղևազատում
3-5-րդ օրերին այտուցը և կարմրությունը սկսում են նվազել, սակայն մաշկի վրա առաջանում են պաշտպանիչ կեղևներ։
Կարևոր է՝
· Երբեք մի՛ պոկեք կեղևները։ Դրանք պաշտպանում են նոր ձևավորվող մաշկը։ Կեղևները պետք է ինքնուրույն թափվեն՝ սովորաբար 5–7-րդ օրը։ Դրանց հեռացումն առաջացնում է սպիներ կամ գունային փոփոխություններ։
Լվացում․ Այս փուլում կարելի է դեմքը մաքրել եռացրած սառեցված ջրով կամ շատ մեղմ մաքրող միջոցով՝ առանց թթուների կամ սկրաբի։
Խոնավեցում․ Շարունակեք ակտիվ խոնավեցումը, քանի որ մաշկը կարող է լինել չոր և ձգված։
Սահմանափակումներ․ Խուսափեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, սաունայից, լողավազանից, ինչպես նաև ալկոհոլի օգտագործումից։

Երկրորդ շաբաթ և հետագայում՝ վերադարձ առօրյային
Կեղևների թափվելուց հետո մաշկը դառնում է վարդագույն, նուրբ և շատ զգայուն։ Սա երիտասարդ, նոր մաշկ է, որը պահանջում է հատուկ պաշտպանություն։
Խնամքի կանոններ՝
Արևից պաշտպանություն․ 1–2 ամիս (ցանկալի է ավելի երկար) խուսափեք ուղիղ արևի ճառագայթներից։ Օգտագործեք SPF 50+ արևապաշտպան քսուք ամեն անգամ տանից դուրս գալուց։
Շպար․ Դեկորատիվ կոսմետիկա կարելի է կիրառել միայն այն ժամանակ, երբ բոլոր կեղևները թափվել են (սովորաբար՝ 1–2 շաբաթ հետո)։
Հետագա խնամք․ Դեմքի խնամքի սովորական միջոցները կարող եք աստիճանաբար վերադարձնել, բայց սկրաբներից, պիլինգներից և ռետինոիդ կամ թթուներ պարունակող միջոցներից պետք է հրաժարվել առնվազն 1–2 ամիս՝ բժշկի ցուցումով։
Կարմրություն․ Թեթև կարմրությունը կարող է պահպանվել մի քանի շաբաթից մինչև 2–3 ամիս․ դա նորմալ է։
Ի՞նչ չի կարելի անել լազերային շերտազատումից հետո
Պոկել կամ մաքրել կեղևները
Երկար ժամանակ մնալ արևի տակ կամ սոլյարիից օգտվել
Այցելել սաունա, լողավազան
Զբաղվել ակտիվ սպորտով առաջին 1–2 շաբաթվա ընթացքում
Օգտագործել սկրաբեր, պիլինգներ կամ ուժեղ քիմիական միջոցներ
Քնել դեմքով դեպի բարձը
Հիշե՛ք, որ վերականգնման շրջանը և խնամքը մաշկի առողջության համար նույնքան կարևոր են, որքան լազերային միջամտությունը։
Մեր մասնագետների նպատակն է ոչ միայն հասնել տեսանելի կոսմետիկ արդյունքի, այլ նաև պահպանել և ամրապնդել ձեր մաշկի առողջությունը՝ ապահովելով անվտանգ և հարթ վերականգնման ընթացք։
elvi med մաշկաբանական նորարարական կենտրոնում լազերային հղկումը կատարվում է նոր սերնդի Ilooda Fraxis CO2 սարքավորման միջոցով։ Այս սարքը համարվում է էսթետիկ բժշկության ոլորտի առաջադեմ տեխնոլոգիա, որն ապահովում է անվտանգ և արդյունավետ արդյունքներ։



rr88 mình cũng kiểu nghe mọi người nhắc hoài nên bấm vào xem thử cho biết thôi, chứ không có rảnh ngồi đọc kỹ từng thứ. Vừa vào cái thấy trang làm khá “dễ thở”, khoảng trắng vừa đủ nên nhìn không bị bí. Mình thích nhất là cách họ chia nội dung thành mấy khối riêng, kéo xuống tới đâu biết tới đó, không bị dồn chữ một cục. Có mấy chỗ dạng bảng cột nhìn gọn gàng, liếc qua là hiểu ý chính chứ không phải căng mắt. Thanh menu đặt ngay chỗ dễ thấy nên đổi qua lại mấy mục cũng nhanh, không phải mò. Nói chung lướt vài phút mà thấy giao diện thân thiện, nhất…