Խալերի տեսակները․ ի՞նչ անել խալը վնասելու դեպքում
- Մաշկաբան, վեներաբան Մարինե Սարգսյան

- Sep 4
- 2 min read
Updated: Sep 18
Խալերը (նևուսները) մաշկի բարորակ գոյացություններ են, որոնք սովորաբար վտանգ չեն ներկայացնում։ Սակայն լինում են դեպքեր, երբ խալը վնասվում է հագուստի, զարդերի կամ եղունգների հետ շփման հետևանքով։
Սա կարող է անհանգստություն առաջացնել, քանի որ շատերը կարծում են, թե խալի վնասումը միշտ վտանգավոր է։
Խալի վնասման հիմնական հետևանքներն են․ թեթև կամ երբեմն ավելի առատ արյունահոսություն, բորբոքում և կարմրություն վնասված հատվածում, ցավ կամ քոր վնասված տեղում։ Չնայած այս նշաններին՝ խուճապի պատճառ չկա։

Ի՞նչ անել խալը պատահաբար վնասելուց անմիջապես հետո։
Մշակեք վնասված մակերեսը հակասեպտիկով (քլորհեքսիդին, ջրածնի պերօքսիդ):
Փակեք վնասված հատվածը ստերիլ վիրակապով:
Հաջորդ օրերին մշակեք մակերեսը վերականգնող կրեմով (դեքսպանթենոլ, ցինկ պարունակող կրեմներ)
Դիմեք մաշկաբանի՝ դերմատոսկոպիկ քննության իրականացման համար։
Խալերը մելանոցիտների բարորակ նեոպլազիա է։ Տարբերակվում են բնածին և ձեքբերովի նևուսներ ( խալեր )
Բնածին նևուսներ
Փոքր՝ < 1.5 սմ
Միջին՝ 1.5–19.9 սմ
Մեծ կամ հսկա՝ ≥ 20 սմ
Սահմանային նևուս՝ շագանակագույն, նուրբ պիգմենտային ցանցով
Դիսպլաստիկ նևուս՝ ասիմետրիկ, տարբեր գույների, անկանոն եզրագծերով
Երկնագույն նևուս՝ կապույտից մինչև մոխրագույն, հարթ կամ գմբեթաձև
Միշերի նևուս՝ մարմնագույն, սովորաբար ամուր է, կլոր, հարթ, աղվամազերով խալ է, որը հանդիպում է դեմքին, տարիքին զուգընթաց չափսերը մեծանում են։
Ուննայի նևուս՝ փափուկ, շագանակագույն խալ, որը նման են Միշերինևուսին: Դրանք սովորաբար տեղակայվում են իրանին։
Մեյերսոնի նևուս՝ Էկզեմատիզացված խալ է, բնորոշվում է քորի և խալի փոփոխության առաջացմամբ։
Հալո նևուս՝ խալ է, որի շուրջը առկա է դեպիգմենտացված օղ: Ժամանակի ընթացքում կենտրոնում գտնվող խալը կարող է սկսել գունաթափվել, շագանակագույնից մինչև վարդագույն՝ նախքան ամբողջովին անհետանալը։
Շպիցի նևուս՝ մաշկից բարձր, վարդագույն, գմբեթավոր խալ է, որը սովորաբար առաջանում է մինչև 20 տարեկանը։
Ռիդի նևուս՝ Շպիցի նևուսի գունակավորված տարբերակն է, այն առավել հավասար է մաշկին։ Հանդիպում է մուգ շագանակագույն կամ սև: Այս խալերը կարող են արագ աճել և նմանվել մելանոմայի։
Ճարպային նևուս՝ տարածված մաշկային համարտոմա է՝ տեղակայված գլխին կամ պարանոցին: Այն զարգանում է վաղ մանկության շրջանում, դեղնավուն-նարնջագույն, մաշկից բարձր օջախի ձևով։
Օտայի և Իտոյի նևուսներ՝ մաշկային մելանոցիտոզի հազվադեպ հանդիպող ձևեր են։

Ե՞րբ դիմել բժշկի
• Եթե խալը փոխել է գույնը կամ դարձել է անհարթ:
• Տեղի է ունեցել չափի արագ աճ:
• Եզրերը դարձել են անհարթ և անկանոն
• Առաջացել է ուժեղ քոր, այրոց կամ ցավ:
• Խալը հաճախ վնասվում է նույն տեղում, ինչը շատ հազվադեպ դեպքերում բերում է պաթոլոգիական պրոցեսների ակտիվացում (օրինակ՝ մելանոմայի վերածում):
Elvi Med մաշկաբանական նորարարական կենտրոնում իրականացվում են մելանոմայի վաղ հայտնաբերում և կանխարգելում, խալերի և մաշկի այլ գոյացությունների դերմատոսկոպիկ ախտորոշում։ Կենտրոնը հանդիսանում է FotoFinder- ի բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում և տարածաշրջանում։
FotoFinder-ը գերմանական ընկերություն է, որն ավելի քան 20 տարի մշակում է տարբեր լուծումներ մաշկի մակերեսի պատկերման ոլորտում և հանդիսանում է թվային դերմատոսկոպիայի համաշխարհային առաջատարը։


Comments