Об услуге
Մաշկափոխանակությունը դեռևս հին Եգիպտոսում համարվում էր մաշկի մաքրման ամենահայտնի մեդոթներից մեկը։ Այն պարգևում է մաշկին թարմություն, առաձգականություն և երիտասարդություն, նախատեսված է մաշկի ծերացման կանխարգելման և տարիքային կոսմետիկ թերությունների շտկման համար։
Ցուցումներ՝
ակնե և հետակնե/ատրոֆիկ, հիպերտրոֆիկ և կելոիդ/
կնճիռների առկայություն
լուսածերացում
լայնացած ծակոտիներ և կոմեդոններ
գերգունակավրում/ հիպերպիգմենտացիա/
զոլեր
թորշոմած մաշկ
Հակացուցումներ՝
հղիություն
կրծքով կերակրում
գերզգայնություն
բորբոքային պրոցեսներ/վիրուսային, բակտերիալ, ինֆեկցիոն/
Հայտնի են Մաշկափոխանակության մի քանի տեսակներ․
քիմիական (օգտագործվում են օրգանական թթուներ)
մեխանիկական
ֆիզիկական (լազերային, ռադիոալիքային, ուլտրաձայնային)
մակերեսային
միջին
խորը
Միջամտության խորության և մաշկափոխանակության տեսակն որոշում է մաշկաբան կոսմետոլոգը՝ ելնելով մաշկի խնդիրներից։
Մաշկափոխանակության ցանկացած տեսակ շերտազատում է մաշկի մահացած շերտը, հեռացնելով փոքրիկ կոմեդոնները, ներթափանցելով մաշկի ավելի խորը շերտեր, բացում է ծակոտիները և փափկեցնում և խոնավեցնում է մաշկը՝ ինչի շնորհիվ պիլլինգը համարվում է նախապատրաստական գործընթաց այլ պրոցեդուրաներից առաջ։
Բացի այդ, մաշկը դառնում է հարթ եւ թեթեւ՝ ձեռք բերելով ավելի երիտասարդ եւ առողջ տեսք:Մաշկափոխանակությունը կատարվում է 10 օրը մեկ։
Կուրսը ներառում է 6 պրոցեդուրա։ Առանձին դասին է պատկանում ռետինոլային կամ դեղին պիլինգները, որոք իրականցավում են ամիսը մեկ անգամ։
Профессиональный уход за кожей
Гидроуход
Чистка лица
Антипигментный уход за кожей
Антивозрастной уход за кожей
Увлажняющий уход
Массаж лица
Регенерация кожи

Մաշկափոխանակություն

