top of page

BioRePeel: Ինովացիոն իտալական պիլինգ՝ նոր սերնդի խնամք

  • Writer: Մաշկաբան կոսմետոլոգ Կարինե Սիմոնյան
    Մաշկաբան կոսմետոլոգ Կարինե Սիմոնյան
  • Oct 30
  • 2 min read

BioRePeel-ը ինովացիոն իտալական պիլինգ է, որը դասվում է պիլինգների նոր սերնդի շարքին։ Այն ոչ միայն պարունակում է արտոնագրված թթուների լուծույթներ, այլև ունի ակտիվ բիոռևիտալիզացնող բաղադրիչներ, որոնք համալիր ազդեցություն են ապահովում՝ շերտազատելով, սպիտակեցնելով և երիտասարդացնելով մաշկը։


Զգալի ազդեցություն և մինիմալ շերտազատում


BioRePeel պիլինգը չափազանց նուրբ և խնայող ազդեցություն ունի։ Այն չի առաջացնում լուրջ անհանգստություն և չի պահանջում փոփոխություններ Ձեր սովորական կյանքի ռիթմում։ Դուք կնկատեք միայն թեթև շերտազատում 3-5-րդ օրերին։


BioRePeel պիլինգը կատարվում է երկու փուլով, որոնցից յուրաքանչյուր ունի իր կարևորագույն դերը։


1-ին փուլ (Հիդրոֆիլ ֆազա)


Այս փուլը պարունակում է թթուներ և վիտամիններ, որոնք պատասխանատու են մաշկի վիճակի բարելավման և երիտասարդացման գործընթացների գործարկման համար:

  • Եռքլորքացախաթթու (Trichloroacetic Acid)

  • Կիտրոնաթթու

  • Գինեթթու

  • Սալիցիլաթթու

  • Վիտամիններ


2-րդ փուլ (Լիպոֆիլ ֆազա)


Այս փուլը (վիտամիններ և ակտիվ նյութեր) պատասխանատու է մաշկի խորը խոնավացման և հիդրո-լիպիդային պատնեշի վերականգնման համար։ Այն ապահովում է բաղադրիչների առավելագույն խորը ներթափանցում, նվազեցնում խոնավության կորուստը և վերականգնում մաշկի պաշտպանական հատկությունները։


BioRePeel-ի կիրառման ցուցումները


BioRePeel-ը լուծում է մաշկի բազմաթիվ խնդիրներ.

  • ծերացման նշաններ

  • չոր, ջրազրկված մաշկ

  • լայնացած ծակոտիներ

  • ակնե

  • պոստ-ակնե (բծեր և սպիներ)


Ինչպե՞ս է աշխատում BioRePeel-ը


Պիլինգը խթանում է ֆիբրոբլաստները, ակտիվացնում մաշկի աճի և բիոսինթեզի գործընթացները, ուժեղացնում բջիջների վերականգնումը, նվազեցնում կնճիռների խորությունը, ապահովում լիֆթինգ և մաշկի ընդհանուր թարմացում, ինչպես նաև չեզոքացնում ազատ ռադիկալների ազդեցությունը։


Պիլինգի կիրառման կարգը և արդյունքը


  • Պրոցեդուրաներ. Կատարվում է 7-10 օր ընդմիջումով։

  • Կուրս. 3-ից 4 պրոցեդուրա։

  • Հետխնամք. Պրոցեդուրայից հետո մեկ շաբաթվա ընթացքում մի այցելեք շոգեբաղնիք, սաունա և սոլյարի։

  • Արդյունքի տևողություն. Էֆեկտը պահպանվում է 4-ից մինչև 6 ամիս։ Տևողությունը կախված է մի շարք գործոններից, ինչպիսիք են տարիքը, մաշկի տեսակը և հետպրոցեդուրային խնամքը։


Կարևոր է․ Պրոցեդուրան կարելի է կիրառել տարվա ցանկացած եղանակին՝ պարտադիր արևապաշտպանի կիրառմամբ (SPF)։


BioRePeel պիլինգը հիանալի կերպով համադրվում է մաշկի խնամքի այլ պրոցեդուրաների հետ, ինչպիսին են բիոռևիտալիզացիան, մաշկի մաքրումը, Hydrafacial-ը, միկրոտոկերը, IPL թերապիան, միկրոնիդլինգը, պլազմաթերապիան և բոտուլոտոքսինի ներարկումը։


Ինդիվիդուալ խնամք Elvi Med կենտրոնում


Elvi Med մաշկաբանական նորարարական կենտրոնում յուրաքանչյուր դեպքում կազմվում է անհատական խնամքի պլան յուրաքանչյուր այցելուի համար՝ հիմնված մաշկի առանձնահատկությունների և ցանկալի արդյունքի վրա։

Գրանցվե՛ք խորհրդատվության և բացահայտե՛ք BioRePeel-ի ազդեցությունը ձեր մաշկի վրա։

 
 
 

Comments


Բաժանորդագրվե՛ք մեր առաջարկները և նորությունները ժամանակին ստանալու համար 

Բաժանորդագրվեք

Շնորհակալություն

Կոնտակտներ

055 440 064

  • facebook messenger white icon

Աշխատանքային գրաֆիկ

Երկուշաբթի - Կիրակի

10։00 - 20։00

Հասցե

ք․ Երևան, Տերյան 8

© 2023-2025 by Slice Consulting

bottom of page