Novacutan Bio Pro D-Lift․ դինամիկ լիֆթինգ՝ առանց դեմքի ծանրացման ազդեցության
- ElviMed

- 7 days ago
- 2 min read
Տարիների ընթացքում դեմքի մաշկը կորցնում է իր ամրությունն ու առաձգականությունը։ Փափուկ հյուսվածքները սկսում են աստիճանաբար իջնել, դեմքի օվալը կորցնում է իր հստակությունը, իսկ հայելու մեջ ավելի հաճախ նկատելի են դառնում գրավիտացիոն պտոզի առաջին նշանները։
Շատերը ցանկանում են վերադարձնել դեմքի ձիգ ու թարմ տեսքը՝ առանց վիրահատության և առանց դեմքի բնական արտահայտչականությունը փոխելու։ Հենց այս նպատակով է մշակվել Novacutan Bio Pro D-Lift պրոտոկոլը։
Novacutan Bio Pro-ն ներարկային բիոմոդուլյատոր է, որը հիմնված է բարձր մոլեկուլային զանգված ունեցող հիալուրոնաթթվի վրա (20 մգ/մլ)։ D-Lift (Dynamic Lift) պրոտոկոլը նախատեսված է ոչ միայն մաշկի որակը բարելավելու, այլև դեմքի հենարանային կառուցվածքները ամրացնելու համար՝ ապահովելով բնական և ներդաշնակ լիֆթինգ։

Ի՞նչ է Novacutan Bio Pro D-Lift-ը
Եթե դասական կենսավերականգնող պրոցեդուրաները հիմնականում աշխատում են մաշկի խոնավության և որակի վրա, ապա D-Lift-ը գործում է ավելի խորքային մակարդակում։
Պրոցեդուրան օգնում է ամրացնել դեմքի կապանային համակարգը, խթանել բջջային վերականգնման գործընթացները և ակտիվացնել սեփական կոլագենի ու էլաստինի արտադրությունը։ Արդյունքում մաշկը դառնում է ավելի ձիգ, առաձգական և կենսունակ, իսկ դեմքի ուրվագիծը՝ ավելի հստակ։
Novacutan Bio Pro D-Lift-ի հիմնական առավելությունները
Բնական լիֆթինգ՝ առանց «ծանր» դեմքի էֆեկտի
Պրոտոկոլը նպաստում է դեմքի կապանների ամրացմանը, ինչի շնորհիվ հյուսվածքները ստանում են լրացուցիչ հենարան և աստիճանաբար վերադառնում ավելի բնական դիրքի։ Դեմքը պահպանվում է բնական, առանց ավելորդ ծավալի կամ ծանրացման զգացողության։
Մաշկի երիտասարդացում ներսից
Novacutan Bio Pro-ն խթանում է բջիջների էներգետիկ ակտիվությունը և սեփական կոլագենի ու էլաստինի սինթեզը։ Սա օգնում է ոչ միայն բարելավել մաշկի տեսքը, այլ նաև երկարաժամկետ պահպանել դրա որակը։
Նվազագույն այտուցների ռիսկ
Պատրաստուկի յուրահատուկ բանաձևը թույլ է տալիս պահպանել մաշկի խոնավությունը՝ առանց արտահայտված այտուցների առաջացման։ Սա հատկապես կարևոր է այն մարդկանց համար, ովքեր հակված են դեմքի այտուցվածության։
Հարմարավետ պրոցեդուրա
Պրոցեդուրան իրականացվում է սահմանափակ քանակությամբ ներարկումների միջոցով, ինչի շնորհիվ վերականգնման շրջանը սովորաբար կարճ է, իսկ առօրյա կյանք վերադառնալը՝ արագ։
Տեսանելի արդյունք կարճ ժամանակում
Շատ պացիենտներ արդեն մի քանի օր անց նկատում են մաշկի ավելի թարմ և խոնավ տեսք։ Լիֆթինգի ազդեցությունը շարունակում է զարգանալ հաջորդ շաբաթների ընթացքում։
Ինչպե՞ս է իրականացվում D-Lift պրոցեդուրան
D-Lift-ը տարբերվում է դասական վեկտորային լիֆթինգից իր ներարկման տեխնիկայով։ Պրոցեդուրայի ընթացքում օգտագործվում է ուլտրաբարակ 31G ասեղ, որի միջոցով պատրաստուկը ներմուծվում է դեմքի հատուկ ընտրված լիֆթինգային կետերում։
Ներարկումները կատարվում են դերմայի խորը շերտերում՝ այն հատվածներում, որտեղ տեղակայված են դեմքի հենարանային կապանները։
Հիմնական աշխատանքային գոտիներն են՝
այտոսկրի հատվածը,
ստորին ծնոտի անկյունը,
ականջախեցու առաջային շրջանը,
դեմքի միջին և ստորին հատվածների կապանային կետերը։
Սովորաբար մեկ պրոցեդուրայի համար օգտագործվում է 2 մլ պատրաստուկ։
Ո՞ւմ համար է նախատեսված D-Lift-ը
Այս պրոցեդուրան կարող է հատկապես օգտակար լինել, եթե նկատում եք՝
դեմքի օվալի հստակության կորուստ,
այտերի հյուսվածքների իջեցում,
մաշկի տոնուսի նվազում,
գրաւիտացիոն պտոզի առաջին նշաններ,
դեֆորմացիոն կամ խառը տիպի ծերացում,
մաշկի խոնավության և առաձգականության նվազում։
Քանի՞ պրոցեդուրա է անհրաժեշտ
Առավել հաճախ խորհուրդ է տրվում անցնել 3 պրոցեդուրայից բաղկացած կուրս։
Պրոցեդուրաների միջև պահպանվում է 3–4 շաբաթ ընդմիջում, իսկ ամբողջական կուրսից հետո արդյունքը կարող է պահպանվել մինչև 9–12 ամիս։
Իհարկե, յուրաքանչյուր պացիենտի համար բուժման պլանը կազմվում է անհատապես՝ մասնագետի խորհրդատվությունից հետո։
Ինչու՞ ընտրել Elvi Med-ը
Elvi Med-ում մենք կարևորում ենք ոչ միայն տեսանելի արդյունքը, այլև բնականությունը։ Մեր մասնագետները յուրաքանչյուր պացիենտի համար ընտրում են անհատական մոտեցում՝ հաշվի առնելով մաշկի վիճակը, տարիքային փոփոխությունների առանձնահատկությունները և ցանկալի արդյունքը։
Մեր նպատակն է օգնել ձեզ պահպանել երիտասարդ, թարմ և բնական տեսքը՝ առանց կտրուկ փոփոխությունների։



Comments