top of page

Կոմեդոնային ակնե․ պատճառներ, դրսևորումներ և բուժման ժամանակակից մեթոդներ

  • Մաշկաբան Տատյանա Գալստյան
  • Sep 17, 2025
  • 2 min read
կոմեդոնային ակնե
Արդյունքը մաշկաբան Տատյանա Գալստյանի մոտ բուժում անցնելուց հետո

Կոմեդոնային ակնեն ակնեի ամենատարածված ձևերից է․ այն բնութագրվում է մաշկի վրա բաց («սև կետեր») և փակ («սպիտակ բշտիկներ») կոմեդոնների առաջացմամբ։ Թեև այս տեսակը հիմնականում ընթանում է առանց արտահայտված բորբոքման, այն կարող է զգալիորեն ազդել մաշկի տեսքի և կյանքի որակի վրա։


Կոմեդոնային ակնեի առաջացման պատճառները


Կոմեդոնների ձևավորման հիմնական մեխանիզմներն են․

  • Կաշվի ճարպի ավելցուկային արտադրություն (սեբորեային մաշկը առավել հակված է ակնեին),

  • Էպիդերմիսի բջիջների բնական թափանցման խանգարում, որը բերում է ծակոտիների խցանմանը,

  • Մաշկի միկրոբիոտայի փոփոխություններ, որոնք նպաստում են մաշկի ծակոտիների խցանման,

  • Հորմոնալ գործոններ և սթրես, որոնք ակտիվացնում են ճարպագեղձերի աշխատանքը,

  • Սխալ խնամք՝ ագրեսիվ սկրաբներ, ոչ ճիշտ կոսմետիկա, ինքնուրույն սեղմումներ։


Ինչպե՞ս է դրսևորվում կոմեդոնային ակնեն


  • Բաց կոմեդոններ՝ մուգ կետեր, առավել հաճախ՝ քթին, կզակին, ճակատին։

  • Փակ կոմեդոններ՝ փոքր սպիտակ կամ մարմնագույն բշտիկներ, որոնք նկատելի են հատուկ լուսավորության դեպքում։

  • Մաշկը դառնում է խամրած, անհարթ, ծակոտիները՝ լայնացած։

  • Բորբոքային տարրերը (պապուլներ, պուստուլներ) քիչ են, բայց կարող են ի հայտ գալ սխալ խնամքի կամ կոմեդոնների սեղմման դեպքում։


Ժամանակակից բուժման մեթոդներ


elvi med նորարարական բժշկական կենտրոնում կոմեդոնային ակնեի բուժումն իրականացվում է համակարգված մոտեցմամբ՝ շեշտը դնելով անհատական ծրագրերի և երկարաժամկետ արդյունքների վրա։


Մեր բուժման պրոտոկոլները ներառում են․

Անհատական խնամք՝ ռետինոիդներով, թթուներով և նուրբ կերատոլիտիկ բաղադրիչներով միջոցներով, որոնք կարգավորում են ճարպագեղձերի աշխատանքը։ Պրոֆեսիոնալ պրոցեդուրաներ՝ մաշկի մաքրումներ, պիլինգներ, ծակոտիների ապարատային մաքրում, սարքավորումների կիրառում, որոնք բարելավում են մաշկի կառուցվածքն ու խթանում բջիջների վերականգնումը։

Տնային խնամք բժշկի վերահսկողությամբ՝ մաշկի ճարպայնությունը նվազեցնելու և նոր բորբոքային տարրերի կանխարգելման համար։


մաշկի մաքրում

Ինչու՞ է կարևոր դիմել բժշկի


Ինքնուրույն փորձերը (հատկապես՝ կոմեդոնների սեղմումը) հաճախ հանգեցնում են մաշկի վնասման, բորբոքման և հետագա սպիացման։ Միայն մասնագետը կարող է ճիշտ գնահատել ակնեի փուլը և նշանակել արդյունավետ բուժում։

Կոմեդոնային ակնեն միայն գեղագիտական խնդիր չէ․ դա մաշկի վիճակ է, որը պահանջում է ճիշտ և համակարգված մոտեցում։ Մասնագիտական թերապիայի շնորհիվ մաշկը դառնում է մաքուր, հարթ և առողջ, իսկ արդյունքը պահպանվում է երկար ժամանակ։

elvi med-ում մենք կազմում ենք անհատական բուժման ծրագրեր, հաշվի առնելով յուրաքանչյուր հիվանդի մաշկի առանձնահատկությունները։

Գրանցվե՛ք խորհրդատվության և կատարե՛ք առաջին քայլը դեպի մաքուր ու խնամված մաշկ։

 
 
 

1 Comment


melaniemarshall6592
Aug 07

Mình hay đọc mấy bài kiểu này để có thêm góc nhìn thôi, chứ không bao giờ coi là chắc chắn. Hồi trước toàn đánh theo linh cảm, có bữa trúng bữa trật nên dễ chán, về sau mới thử ghi lại những con hay xuất hiện rồi xem có hay quay lại theo nhịp nào không. Đợt đọc phần soi cầu xổ số miền bắc hôm nay, mình thấy cách họ dựa vào thống kê với mấy dấu hiệu lặp lại trình bày khá rõ ràng, ít nhất giúp mình có hướng suy nghĩ thay vì đoán đại. Dù vậy mình vẫn tự nhắc chơi vừa vừa cho vui, chứ càng ham gỡ càng dễ bị cuốn. Mình thích…

Like

Բաժանորդագրվե՛ք մեր առաջարկները և նորությունները ժամանակին ստանալու համար 

Բաժանորդագրվեք

Կոնտակտներ

+374 55 440 064

  • Untitled design (1)
  • Untitled design (2)

Աշխատանքային գրաֆիկ

Երկուշաբթի - Կիրակի

10։00 - 20։00

Հասցե՝

ք․ Երևան, Տերյան 8

© 2023-2026 by Slice Consulting

bottom of page