top of page

Օջախային մազաթափություն․ պատճառներ, ախտորոշում և բուժում

  • Writer: Մաշկաբան, վեներաբան Մարինե Սարգսյան
    Մաշկաբան, վեներաբան Մարինե Սարգսյան
  • 6 days ago
  • 2 min read
մազաթափություն

Օջախային մազաթափությունը ոչ սպիական, աուտոիմուն, քրոնիկական բորբոքային հիվանդություն է, որը վնասում է մազային ֆոլիկուլները։ Արդյունքում ձևավորվում են հստակ սահմանագծված մազազրկված օջախներ՝ առավելապես գլխի մաշկի վրա, երբեմն նաև հոնքերին ու մորուքին։

Հիվանդությունը կյանքի ընթացքում կարող է որոշ դեպքերում անցնել ինքնուրույն, բայց շատերի մոտ պահանջում է բժշկական միջամտություն։


Ովքե՞ր են ռիսկի խմբում


  • Մոտ 20% բուժառուների մոտ առկա է ընտանեկան պատմություն, ինչը վկայում է գենետիկ նախատրամադրվածության մասին։

  • Սադրիչ գործոններ են՝

    • ուժեղ էմոցիոնալ սթրեսը,

    • վիրուսային վարակները,

    • իմունային համակարգի կարգաբերման խանգարումները։

Իմունային համակարգը, մասնավորապես CD8+NKG2D+ T բջիջները, թիրախավորում են անագենային փուլում գտնվող մազային ֆոլիկուլները՝ առաջացնելով մազաթափություն։

Հիվանդությունն աշխարհում հանդիպում է բնակչության մինչև 2%-ի մոտ և առավել հաճախ սկսվում է 25–36 տարեկան հասակում։                                                       

                                                                                                                                                   

Ինչո՞վ է հաստատվում ախտորոշումը


Օջախային մազաթափության գնահատման կարևոր քայլերը․

1. Լաբորատոր քննություններ

  • Վահանաձև գեղձի ֆունկցիա (TSH, FT4, հակամարմիններ) – շեղումներ հանդիպում են մոտ 24% դեպքերում։

  • 25-հիդրօքսիվիտամին D (25OH) – հաճախ նվազած մակարդակ

  • Ընդհանուր արյան անալիզներ՝ ուղեկցող խնդիրները բացառելու համար

2. Դերմատոսկոպիա

Հնարավորություն է տալիս գնահատել ֆոլիկուլների վիճակը և տարբերակել այլ տեսակի մազաթափություններից։

3. Բիոպսիա

Օգտագործվում է բարդ կամ վիճելի դեպքերում՝ հստակ ախտահյուսվածքային պատկերը ստանալու համար։


Ինչպե՞ս է բուժվում օջախային մազաթափությունը


Բուժման մոտեցումները ընտրվում են անհատական․

  • Տեղային բուժում

    • կորտիկոստերոիդներ

    • հակաբորբոքային և իմունոմոդուլացնող միջոցներ

  • Համակարգային բուժում

Որոշ դեպքերում– JAK ինհիբիտորներ (միայն բժշկական վերահսկմամբ)

  • Ինժեկցիոն մեթոդներ

Տրիամցինոլոնի ներարկումներ օջախային հատվածներում

Մեծացնում է մազերի աճի ակտիվությունը և նվազեցնում բորբոքումը։

  • Էքսիմեր լազեր

Օգնում է մազային ֆոլիկուլների ակտիվացմանը բորբոքման նվազեցման միջոցով։


Բուժումը ընդգրկում է տեղային և համակարգային դեղորայքիային թերապիա, պլազմոթերապիա, էքսզիմեր լազեր, տրիամցինոլոնի ներարկում

 

Հաճախ տրվող հարցեր


Ինչո՞ւ է առաջանում օջախային մազաթափություն։


Ճշգրիտ պատճառը դեռ վերջնականապես պարզ չէ։ Կարող են դեր ունենալ գենետիկական նախատրամադրվածությունը, սթրեսը, վարակները և իմունային համակարգի խանգարումները։


Կարո՞ղ է այն ինքնուրույն անցնել


Որոշ դեպքերում մազերը կարող են կրկին աճել առանց բուժման, սակայն հաճախ անհրաժեշտ է բժշկական միջամտություն։


Ինչպե՞ս է բուժվում


Բուժման մոտեցումները ներառում են տեղային և համակարգային հակաբորբոքային միջոցներ, իմունոմոդուլյացիա և ժամանակակից թերապիաներ (օր.՝ PRP, որոշ դեպքերում JAK ինհիբիտորներ)։


Կարո՞ղ եմ կանխել նոր օջախների առաջացումը։


Կանխարգելման ուղիղ մեթոդ չկա, սակայն վաղ հայտնաբերումն ու ճիշտ բուժումը նվազեցնում են տարածման և կրկնվելու հավանականությունը։

 
 
 

Comments


Բաժանորդագրվե՛ք մեր առաջարկները և նորությունները ժամանակին ստանալու համար 

Բաժանորդագրվեք

Շնորհակալություն

Կոնտակտներ

055 440 064

  • facebook messenger white icon

Աշխատանքային գրաֆիկ

Երկուշաբթի - Կիրակի

10։00 - 20։00

Հասցե

ք․ Երևան, Տերյան 8

© 2023-2025 by Slice Consulting

bottom of page