top of page

Փիչ-պիլինգ․ մաշկի թարմացում առանց երկարատև վերականգնման

  • Writer: Մաշկաբան, վեներաբան Մարինե Սարգսյան
    Մաշկաբան, վեներաբան Մարինե Սարգսյան
  • Nov 13
  • 2 min read

Փիչ-պիլինգը (Peach Peel) ժամանակակից քիմիական մակերեսային պիլինգի տեսակ է, որը կիրառվում է կոսմետոլոգիայում մաշկը նուրբ կերպով նորացնելու և թարմացնելու համար։ Պրոցեդուրայից հետո մաշկը դառնում է հարթ, թարմ և մետաքսանման՝ ինչպես դեղձը, ինչից էլ առաջացել է պիլինգի անունը։


Փիչ-պիլինգի բաղադրությունը


Փիչ-պիլինգի հիմնական բաղադրիչներն են․

  • Գլիկոլաթթու – խթանում է բջիջների վերականգնումը և բարելավում մաշկի հյուսվածքները։

  • Կաթնաթթու – ապահովում է նուրբ քայքայող և խոնավեցնող ազդեցություն։

  • Նուշի թթու – հարմար է զգայուն մաշկի համար, պայքարում է բորբոքումների և պիգմենտացիայի դեմ։

  • Պտղաթթուներ (AHA) – հավասարեցնում են մաշկի երանգը և հաղորդում փայլ։

  • Վիտամիններ (C, E) և բուսական էքստրակտներ՝ հակաօքսիդանտ ազդեցությունը ուժեղացնելու համար։


Պիլինգի գործողության մեխանիզմը


Փիչ-պիլինգը պատկանում է մակերեսային պրոցեդուրաների խմբին և ազդում է միայն մաշկի եղջերաթաղանթի վրա։ Թթուների շնորհիվ տեղի է ունենում մեռած բջիջների նուրբ շերտազատում, միկրոշրջանառության ակտիվացում և կոլագենի սինթեզի խթանում։

Արդյունքում մաշկը թարմանում է առանց երկարատև վերականգնման և ուժեղ քայքայման։ Փիչ-փիլինգի կուրսից հետո մաշկը դառնում է ավելի հարթ և ձիգ, ստանում է յուրահատուկ փայլ, բորբոքումներ և բշտիկներ հազվադեպ են լինում։


Ցուցումներ փիչ-պիլինգի համար


Փիչ-փիլինգը ցուցված է հետևյալ խնդիրների դեպքում․

  • Մաշկի խամրած երանգ,

  • Տարիքային փոփոխությունների սկզբնական փուլեր,

  • Մաշկի անհարթ ռելիեֆ,

  • Չոր և ջրազուրկ մաշկ,

  • Թեթև պիգմենտացիաներ,

  • Լայնացած ծակոտիներ։


Պրոցեդուրայի առավելությունները


  • Հարմար է բոլոր տիպի մաշկի համար, այդ թվում զգայուն։

  • Չի պահանջում երկարատև վերականգնում։

  • Կարելի է իրականացնել տարվա ցանկացած եղանակին (պարտադիր արևապաշտպանի կիրառմամբ)։

  • Արդյունքը՝ թարմություն արդեն առաջին պրոցեդուրայից հետո։


Ինչպե՞ս է իրականացվում փիչ-պիլինգը


  1. Մաշկի մաքրում և նախապատրաստում։

  2. Պիլինգի խառնուրդի կիրառություն՝ 5–15 րոպե տևողությամբ։

  3. Լուծույթի նեյտրալիզացում։

  4. Թարմացնող դիմակ և արևապաշտպան քսուք։

Բուժական կուրսը կազմում է 4–6 պրոցեդուրա, յուրաքանչյուր 10–14 օրը մեկ։ Հետագայում՝ պահպանողական խնամք յուրաքանչյուր 1.5–2 ամիսը մեկ։


Փիչ-պիլինգի համադրումը այլ պրոցեդուրաների հետ


Համատեղելի պրոցեդուրաներ․

  • Բիոռևիտալիզացիա / Մեզոթերապիա

    • Կատարվում է պիլինգից 5–7 օր անց՝ մաշկի վերականգնումից հետո։

    • Խորացնում է խոնավեցումը և արագացնում վերականգնումը։

  • Սարքերի միջոցով նուրբ մեթոդներ

    • Ուլտրաձայնային մաքրում 1–2 շաբաթ անց։

    • Լրացուցիչ մաքրող ազդեցություն ունեն։

  • Միկրոհոսքային թերապիա, մերսումներ, խնամքի պրոցեդուրաներ

    • Կարելի է իրականացնել արդեն 2–3 օր անց։

    • Նվազեցնում են այտուցները և արագացնում վերականգնումը։

  • Ներարկումային պրոցեդուրաներ (բոտուլոտոքսին, ֆիլլերներ)

    • Առաջարկվում է սկզբում կատարել բոտոքս/ֆիլլերներ, ապա պիլինգ (2–3 շաբաթ անց)։

    • Կամ պիլինգի կուրսից հետո՝ ներարկումների արդյունքը չվնասելու համար։


Չի համակցվում միաժամանակ․

  • Խորքային պիլինգների հետ (TCA, ֆենոլային)

  • Սարքերի միջոցով ագրեսիվ միջամտությունների հետ (լազերային շերտազատում, RF-լիֆտինգ կոագուլյացիոն ռեժիմով)

  • Սոլյարի և ակտիվ արևայրուքի հետ։



Փիչ-փիլինգը նուրբ, բայց արդյունավետ պրոցեդուրա է նրանց համար, ովքեր ցանկանում են թարմացնել մաշկը՝ առանց գրգռման և երկարատև վերականգնման։ Այն ապահովում է առողջ փայլ, հավասար երանգ և երիտասարդ, խնամված տեսք՝ ընդամենը մի քանի այցելությունից հետո։

 
 
 

Comments


Բաժանորդագրվե՛ք մեր առաջարկները և նորությունները ժամանակին ստանալու համար 

Բաժանորդագրվեք

Շնորհակալություն

Կոնտակտներ

055 440 064

  • facebook messenger white icon

Աշխատանքային գրաֆիկ

Երկուշաբթի - Կիրակի

10։00 - 20։00

Հասցե

ք․ Երևան, Տերյան 8

© 2023-2025 by Slice Consulting

bottom of page