top of page

Հակակուպերոզային լազերային բուժում

Հակակուպերոզային լազերային բուժում
Տեսանելի մազանոթների և անոթային ցանցի նվազեցում
Կուպերոզը հիմնականում դրսևորվում է մաշկի վրա տեսանելի մանր մազանոթներով և անոթային ցանցով։ Հակակուպերոզային լազերային բուժման նպատակն է թիրախավորել և նվազեցնել այդ տեսանելի անոթները՝ մաշկին տալով ավելի հավասար և մաքուր տեսք։
Կախված անոթների չափից, խորությունից և տարածվածությունից՝ կարող են կիրառվել Nd:YAG լազեր կամ IPL տեխնոլոգիա։
Կիրառվում է՝
-քթի և այտերի տեսանելի մազանոթների,
-անոթային «աստղիկների»,
-տեղային կարմրության,
-մակերեսային անոթային ցանցի դեպքում։
Արդյունք՝ տեսանելի մազանոթների և անոթային կարմրության նվազեցում։
Պրոցեդուրայի ընթացքը․ մաշկաբանը գնահատում է անոթների տեսակը և արտահայտվածությունը, այնուհետև ընտրված Nd:YAG լազերով կամ IPL-ով թիրախային մշակում է տեսանելի մազանոթներն ու անոթային ցանցը։
հաճախականությունը․ սովորաբար իրականացվում է 3–5 պրոցեդուրա՝ 3–5 շաբաթ ընդմիջումով, սակայն վերջնական կուրսը որոշվում է անհատական՝ կախված անոթների քանակից և մաշկի արձագանքից։
Վերականգնողական շրջան․ սովորաբար երկարատև վերականգնում չի պահանջվում, հնարավոր է մի քանի ժամից մինչև մի քանի օր պահպանվող կարմրություն, թեթև այտուց կամ մշակված անոթների ժամանակավոր մգացում, որի ընթացքում անհրաժեշտ է խուսափել արևից և օգտագործել SPF։

ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բաժանորդագրվե՛ք մեր առաջարկները և նորությունները ժամանակին ստանալու համար 

Բաժանորդագրվեք

Կոնտակտներ

+374 55 440 064

  • Untitled design (1)
  • Untitled design (2)

Աշխատանքային գրաֆիկ

Երկուշաբթի - Կիրակի

10։00 - 20։00

Հասցե՝

ք․ Երևան, Տերյան 8

© 2023-2026 by Slice Consulting

bottom of page