top of page

Կարբոնային պիլինգ

Կարբոնային պիլինգ

Մաշկի մաքրում, թարմացում և փայլ՝ առանց երկար վերականգնման շրջանի Կարբոնային պիլինգը ոչ աբլատիվ լազերային պրոցեդուրա է, որը համատեղում է կարբոնային դիմակի և լազերային ազդեցության առավելությունները։ Այն նախատեսված է մաշկի մակերեսային շերտերի մաքրման, ավելորդ ճարպայնության նվազեցման և մաշկի ընդհանուր տեսքի բարելավման համար։

 

Ո՞ր դեպքերում է կիրառվում

Կարբոնային պիլինգը կարող է կիրառվել՝

  • յուղոտ և կոմբինացված մաշկի
  • լայնացած ծակոտիների
  • սև կետերի
  • անհարթ տեքստուրայի
  • պոստակնեային հետքերի
  • մաշկի խամրած և հոգնած տեսքի
  • թեթև պիգմենտային փոփոխությունների դեպքում

 

Պրոցեդուրայի ընթացքը

Մաշկը մաքրվում է, այնուհետև ամբողջ մշակվող հատվածին կիրառվում է կարբոնային գել/դիմակ, որը ներթափանցում է ծակոտիների մակերեսային հատվածներ, իսկ հետո լազերային ազդեցությամբ կարբոնային մասնիկները հեռացվում են՝ միաժամանակ առաջացնելով վերահսկվող ջերմային ազդեցություն մաշկի վրա։

 

Ի՞նչ արդյունք է տալիս

Պրոցեդուրայից հետո մաշկը կարող է ունենալ ավելի մաքուր, հարթ և թարմ տեսք, ծակոտիների տեսանելիությունը կարող է նվազել, իսկ յուղարտադրությունը՝ կարգավորվել։ Կարբոնային պիլինգը կարող է նաև նպաստել մաշկի թեթև թարմացման և կոլագենի սինթեզի խթանման գործընթացներին։

 

Հաճախականություն

Կախված մաշկի վիճակից՝ սովորաբար իրականացվում է 4–6 պրոցեդուրայից բաղկացած կուրս՝ մոտ 2–4 շաբաթ ընդմիջումով։ Հետագայում կարող է իրականացվել նաև որպես պահպանող խնամք։

 

Վերականգնողական շրջան

Գրեթե չի պահանջում վերականգնողական շրջան․ հնարավոր է միայն թեթև կարմրություն, որն արագ անցնում է, և պացիենտը կարող է վերադառնալ առօրյա գործունեությանը նույն օրը։

 

ElviMed կենտրոնում կարբոնային պիլինգն իրականացվում է Q-Switch լազերի միջոցով՝ համապատասխան գլխիկի և անհատական ընտրված պարամետրերի կիրառմամբ։ Նախ մաշկին կիրառվում է հատուկ կարբոնային գել, այնուհետև լազերային ազդեցությամբ կարբոնային մասնիկները թիրախավորվում և հեռացվում են՝ նպաստելով մաշկի մակերեսային մաքրմանը, ծակոտիների տեսանելիության նվազեցմանը և մաշկի թարմացմանը։

 

Պրոցեդուրան հատկապես հարմար է յուղոտ և կոմբինացված մաշկի, լայնացած ծակոտիների, սև կետերի, անհարթ տեքստուրայի և խամրած մաշկի դեպքում։

ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բաժանորդագրվե՛ք մեր առաջարկները և նորությունները ժամանակին ստանալու համար 

Բաժանորդագրվեք

Կոնտակտներ

+374 55 440 064

  • Untitled design (1)
  • Untitled design (2)

Աշխատանքային գրաֆիկ

Երկուշաբթի - Կիրակի

10։00 - 20։00

Հասցե՝

ք․ Երևան, Տերյան 8

© 2023-2026 by Slice Consulting

bottom of page