top of page

IPL ֆոտոերիտասարդեցում

IPL ֆոտոերիտասարդացում
Quanta System Q-Plus EVO Star 1 —  IPL Twain
IPL ֆոտոերիտասարդացումը մաշկի արտաքին տեսքի և որակի բարելավման ոչ աբլատիվ մեթոդ է, որի ընթացքում ինտենսիվ իմպուլսային լույսը թիրախավորում է մաշկի պիգմենտային և անոթային փոփոխությունները՝ նպաստելով մաշկի ավելի հավասար գույնի, պայծառության և թարմ տեսքի ձևավորմանը։
Quanta System Q-Plus EVO Star 1-ի  IPL Twain համակարգը հնարավորություն է տալիս ընտրել համապատասխան  պարամետրեր՝ ըստ մաշկի տեսակի և առկա խնդիրների։
Ի՞նչ խնդիրների դեպքում է կիրառվում
IPL ֆոտոերիտասարդացումը կարող է կիրառվել՝
արևային վնասված մաշկի,
պիգմենտային բծերի և անհավասար պիգմենտացիայի,
պեպենների,
մաշկի անհավասար տոնուսի,
մակերեսային անոթային փոփոխությունների և կարմրության,
լայնացած մանր մազանոթների տեսքի նվազեցման,
մաշկի ընդհանուր թարմության և պայծառության բարելավման դեպքում։
Ինչպե՞ս է աշխատում
IPL-ի լայն սպեկտրի լույսը ներգործում է մաշկի թիրախային քրոմոֆորների վրա՝ առաջացնելով վերահսկվող ֆոտոթերմիկ ազդեցություն։
Արդյունքում աստիճանաբար նվազում է պիգմենտային և որոշ անոթային փոփոխությունների արտահայտվածությունը, իսկ մաշկը ձեռք է բերում ավելի հավասար և թարմ տեսք։
Վերականգնման շրջան
IPL ֆոտոերիտասարդացման հիմնական առավելություններից է կարճ վերականգնման շրջանը և անցավ լինելը
Սովորաբար հնարավոր է անմիջապես վերադառնալ առօրյա գործունեությանը։ Պիգմենտային հատվածները կարող են ժամանակավորապես մգանալ, իսկ կարմրությունը սովորաբար աստիճանաբար նվազում է։
Հաճախականություն
Ֆոտոերիտասարդացման համար սովորաբար իրականացվում է մի քանի պրոցեդուրայից բաղկացած կուրս։ Սեանսների քանակը և հաճախականությունը որոշվում են անհատական՝ կախված մաշկի վիճակից և բուժման նպատակներից։

ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բաժանորդագրվե՛ք մեր առաջարկները և նորությունները ժամանակին ստանալու համար 

Բաժանորդագրվեք

Կոնտակտներ

+374 55 440 064

  • Untitled design (1)
  • Untitled design (2)

Աշխատանքային գրաֆիկ

Երկուշաբթի - Կիրակի

10։00 - 20։00

Հասցե՝

ք․ Երևան, Տերյան 8

© 2023-2026 by Slice Consulting

bottom of page