top of page

Ակնեի և պոստակնեյի լազերային բուժում

Ակնեի և պոստակնեի լազերային բուժում
Ակտիվ ակնեի վերահսկում և պոստակնեի հետքերի ու սպիների բարելավում
Ակնեի և պոստակնեի լազերային բուժումը մաշկի համալիր թերապիայի մեթոդ է, որի նպատակն է նվազեցնել ակտիվ բորբոքումը, կարմրությունը և հետբորբոքային փոփոխությունները, ինչպես նաև բարելավել պոստակնեային սպիների և մաշկի անհարթ տեքստուրայի արտահայտվածությունը։ Կախված մաշկի վիճակից՝ բուժման համար կարող են ընտրվել տարբեր լազերային տեխնոլոգիաներ և կազմվել անհատական բուժման պրոտոկոլ։
Ակտիվ ակնե
Լազերային բուժումը կարող է կիրառվել որպես համալիր թերապիայի մաս՝
բորբոքային պզուկների,
կարմրության,
մաշկի յուղայնության,
հետբորբոքային փոփոխությունների դեպքում։
Լազերային ազդեցությունը կարող է նպաստել բորբոքային գործընթացների նվազեցմանը և մաշկի վերականգնմանը։
Պոստակնե
Ակտիվ ակնեից հետո հաճախ պահպանվում են ոչ միայն հետքոր, այլև մաշկի ռելիեֆի փոփոխություններ։
Լազերային բուժումը կարող է ուղղված լինել՝
պոստակնեային սպիների,
լայնացած ծակոտիների,
անհարթ տեքստուրայի,
հետբորբոքային կարմրության,
պիգմենտային հետքերի,
մաշկի խտության և առաձգականության նվազման բարելավմանը։
CO₂ լազերային հղկում՝ սպիների դեպքում
Ավելի արտահայտված ատրոֆիկ սպիների դեպքում կարող է կիրառվել ֆրակցիոն CO₂ լազերային հղկում։ Վերահսկվող միկրոթերմալ ազդեցությունը խթանում է մաշկի վերականգնման և կոլագենի վերակազմավորման գործընթացները՝ աստիճանաբար հարթեցնելով մաշկի մակերեսը և նվազեցնելով սպիների խորության արտահայտվածությունը։
Ինչպե՞ս է ընտրվում բուժումը
Ակնեն և պոստակնեն տարբեր փուլերում պահանջում են տարբեր մոտեցումներ։ Այդ պատճառով բժիշկը գնահատում է՝
ակնեի ակտիվությունը • բորբոքման աստիճանը • սպիների տեսակը և խորությունը • պիգմենտացիան • մաշկի տեսակը
և ըստ դրա ընտրում համապատասխան լազերային տեխնոլոգիան կամ դրա համակցությունը այլ բուժման մեթոդների հետ։
Հաճախականություն
Պրոցեդուրաների քանակը և հաճախականությունը անհատական են։ Ակտիվ ակնեի դեպքում բուժման ծրագիրը կարող է պահանջել մի քանի սեանս, իսկ CO₂ հղկման դեպքում սեանսների միջև անհրաժեշտ է ավելի երկար ընդմիջում՝ մաշկի լիարժեք վերականգնման համար։ Ակնեի և պոստակնեի բուժումը սկսվում է մաշկաբանի խորհրդատվությունից, որի ընթացքում որոշվում է խնդրի պատճառը, փուլը և համապատասխան բուժման ռազմավարությունը։
Ակտիվ ակնե → բորբոքման վերահսկում և մաշկի հանգստացում
Պոստակնե → հետքերի, սպիների և տեքստուրայի բարելավում

ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բաժանորդագրվե՛ք մեր առաջարկները և նորությունները ժամանակին ստանալու համար 

Բաժանորդագրվեք

Կոնտակտներ

+374 55 440 064

  • Untitled design (1)
  • Untitled design (2)

Աշխատանքային գրաֆիկ

Երկուշաբթի - Կիրակի

10։00 - 20։00

Հասցե՝

ք․ Երևան, Տերյան 8

© 2023-2026 by Slice Consulting

bottom of page