top of page

Մաշկի խալերի, նորագոյացությունների լազերային CO2 Fraxis Ilooda հեռացում

Խալերի և մաշկային նորագոյացությունների CO₂ լազերային հեռացում

CO₂ լազերային հեռացումը ժամանակակից մեթոդ է, որը կարող է կիրառվել մաշկի որոշ բարորակ նորագոյացությունների և մակերեսային գոյացությունների հեռացման համար։

ElviMed-ում պրոցեդուրան իրականացվում է Fraxis Ilooda CO₂ լազերային համակարգով՝ CO₂ լազերի էներգիան թիրախային կերպով ներգործում է հյուսվածքի վրա՝ հնարավորություն տալով վերահսկված հեռացնել գոյացությունը՝ նվազագույն վնասելով շրջակա մաշկը։

 

Ո՞ր գոյացությունների դեպքում կարող է կիրառվել

Բժշկի զննությունից հետո CO₂ լազերով կարող են հեռացվել որոշ՝

պապիլոմաներ, ֆիբրոմաներ, մաշկային բարորակ գոյացություններ, սեբորեային կերատոզներ, որոշ մակերեսային նորագոյացություններ, այլ բարորակ գոյացություններ՝ համապատասխան ցուցման դեպքում։ Խալերի դեպքում՝ պարտադիր դերմատոսկոպիկ հետազոտությունից հետո նոր կատարվում է հեռացում

Եթե գոյացությունը կասկածելի է կամ անհրաժեշտ է դրա հյուսվածաբանական հետազոտությունը, լազերային հեռացումը կարող է լինել ոչ նպատակահարմար։ Այդ դեպքում բժիշկը ընտրում է համապատասխան վիրաբուժական մեթոդ և, անհրաժեշտության դեպքում, նյութը ուղարկվում է հիստոլոգիական հետազոտության։

 

Ինչպե՞ս է իրականացվում

Մաշկաբանի զննում և դերմատոսկոպիա FotoFinder սարքով Գոյացության բնույթի և հեռացման մեթոդի գնահատում Անհրաժեշտության դեպքում՝ տեղային անզգայացում Fraxis CO₂ լազերով գոյացության վերահսկվող հեռացում Մշակված հատվածի հետագա խնամքի ցուցումներ

 

Առավելությունները

Թիրախային ազդեցություն

  • հյուսվածքի վերահսկվող հեռացում
  • բարձր ճշգրտություն
  • շրջակա մաշկի նկատմամբ նվազագույն ազդեցություն
  • կարճատև պրոցեդուրա

 

Վերականգնման ընթացքում մշակված հատվածում կարող է առաջանալ կարմրություն, փոքր կեղև կամ զգայունություն։ Վերականգնման տևողությունը կախված է գոյացության չափից, խորությունից և հեռացման եղանակից։ Խալի կամ ցանկացած մաշկային նորագոյացության հեռացումից առաջ կարևոր է ոչ թե պարզապես հեռացնել գոյացությունը, այլ նախ համոզվել, որ ընտրված մեթոդը տվյալ գոյացության համար անվտանգ և ցուցված է։

 

Fraxis CO₂ by Ilooda — ժամանակակից լազերային տեխնոլոգիա՝ մաշկային բարորակ գոյացությունների վերահսկվող հեռացման համար։

ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բաժանորդագրվե՛ք մեր առաջարկները և նորությունները ժամանակին ստանալու համար 

Բաժանորդագրվեք

Կոնտակտներ

+374 55 440 064

  • Untitled design (1)
  • Untitled design (2)

Աշխատանքային գրաֆիկ

Երկուշաբթի - Կիրակի

10։00 - 20։00

Հասցե՝

ք․ Երևան, Տերյան 8

© 2023-2026 by Slice Consulting

bottom of page