Ռոզացեայի լազերային բուժում
Կարմրության և տեսանելի մազանոթների նվազեցում՝ մաշկի ավելի հավասար տեսքի համար
Ռոզացեայի լազերային բուժումը համալիր բուժման մեթոդներից է, որի հիմնական նպատակն է նվազեցնել ռոզացեային բնորոշ մաշկի կարմրությունը, տեսանելի մազանոթները և անոթային ցանցը։
Կախված ռոզացեայի տեսակից, արտահայտվածությունից և մաշկի առանձնահատկություններից՝ բժիշկը կարող է ընտրել համապատասխան լազերային տեխնոլոգիան և բուժման պարամետրերը։
Ո՞ր դեպքերում է կիրառվում
Լազերային բուժումը կարող է արդյունավետ լինել հատկապես՝
-դեմքի մշտական կարմրության,
-տեսանելի մանր մազանոթների,
-անոթային ցանցի,
-քթի և այտերի արտահայտված կարմրության,
-ռոզացեայի ֆոնին առաջացած անոթային փոփոխությունների դեպքում։
Լազերը հիմնականում նվազեցնում է անոթային վիճակը , սակայն ռոզացեան քրոնիկ մաշկային վիճակ է, և բուժման նպատակը նաև նոր սրացումների վերահսկումն է։
Ինչպե՞ս է աշխատում
Լազերային էներգիան թիրախավորում է անոթի մեջ գտնվող հեմոգլոբինը՝ առաջացնելով վերահսկվող ջերմային ազդեցություն։ Դրա արդյունքում տեսանելի անոթները աստիճանաբար փակվում և նվազում են, իսկ մաշկի կարմրությունը կարող է զգալիորեն թուլանալ։
Անհրաժեշտության դեպքում կարող են կիրառվել տարբեր տեխնոլոգիաներ՝ կախված խնդրի բնույթից և անոթների չափից ու խորությունից։
Վերականգնման շրջան
Կախված կիրառվող տեխնոլոգիայից՝ կարող են առաջանալ ժամանակավոր կարմրություն, թեթև այտուց կամ մշակված անոթների մգացում։ Վերականգնման տևողությունը անհատական է և սովորաբար կարճատև։
Հաճախականություն
Ռոզացեայի դեպքում հաճախ անհրաժեշտ է մի քանի սեանսից բաղկացած կուրս։ Սեանսների քանակն ու միջակայքը որոշվում են բժշկի կողմից՝ կախված մաշկի արձագանքից և ռոզացեայի արտահայտվածությունից։
Լազերային բուժումից հետո պահպանվում է մաշկի ամենօրյա խնամքի և ռոզացեայի սրացնող գործոնների վերահսկման կարևորությունը։
Ռոզացեայի բուժումը սկսվում է մաշկաբանի մասնագիտական խորհրդատվությունից, որից հետո կազմվում է անհատական բուժման ծրագիր։ Անհրաժեշտության դեպքում լազերային թերապիան կարող է համակցվել դեղորայքային խնամքի հետ
Ռոզացեայի լազերային բուժումը կարող է կատարվել (Quanta System Q-Plus EVO Star 1)
Nd:YAG 1064 նմ — ավելի նպատակային անոթների և մազանոթային ցանցի դեպքում
IPL — հատկապես դեմքի տարածուն կարմրության, մակերեսային մազանոթների և անոթային բաղադրիչի նվազեցման համար։