
Միկրոդերմաբրազիա
Ծառայության մասին
Միկրոդերմաբրազիան մաշկի ֆիզիկական մակերեսային պիլինգի տեսակ է, որի
արդյունքում մաշկից հեռացվում են մահացած շերտերը և լավանում է տեղային արյան
շրջանառությունը։
Կատարվում է վակկումային գլխիկի միջոցով և լինում է երկու տիպի
Ավազահատկային, որի դեպքում որպես հղկող միջոց օգտագործվում է ալյումինի օքսիդի
ավազ (այս տարբերակը ներկայումս արդիական չէ և իր տեղը զիջել է հաջորդ
տարբերակին)
Ադամանդե դերմաբրազիա, որի դեպքում հղկող միջոց հանդիսանում է մետաղական
գլխիկին ամրեցված ադամնդե փոշին
Ըստ ակնկալվող արդյունքի ու միջամտության նպատակի կարող ենք ընտրել ադամանդե
գլխիկներ, որոնք լինում են տարբեր տրամաչափերի և ունեն կոշտության տարբեր ասիճան:
Ավելի մակերեսային և նուրբ արդյունքի համար ընտրում ենք միջին չափի, հարթ գլխիկ
(հարակնային շրջան, բերանի շուրջ, քթի շրջանում), մարմնի վրա աշխատանքի համար
կարող ենք նախընտրությունը տալ մեծ տրամաչափի, ավելի կոպիտ գլխիկի, քանի որ
մարմնի մաշկը ավելի հաստ է:
Կառավարելի է նաև վակուումի ուժգնությունը, որը մաշկի ավելի բարակ և զգայուն հատվածներում պետք է լինի հնարավորինս նուրբ։
Ցուցումներ՝
Ֆոլիկուլյար կերատոզ (սագամաշկ)
Լայնացած ծակոտիներ
Սպիներ
Ստրիաներ
Հետակնե հետքեր
Կնճիռներ
Մաշկի առաձգականության անկում
Մաշկի խամրած, մոխրականաչավուն երանգ
Հիպերպիգմենտացիա
Հակացուցումներ՝
Բորբոքային, վիրուսային կամ բակտերիալ ախտահարումներ՝ պրոցեդուրայի իրականացման հատվածում
Դեղորայքային բուժման հետևանքով վնասված կամ բարակած մաշկ
Վերքային մակերեսներ
Շաքարային դիաբետ
Արտահայտված անոթային ցանց
Հղիություն և կրծքով կերակրում
Ուռուցքային հիվանդություններ
Իմունոդեֆիցիտային վիճակներ
Կատարման ընթացքը՝
Դեմակիաժ՝ միցելյար ջրով
Լվացում՝ փրփուրով
Մաշկի մշակում համապատասխան ախտահանիչ միջոցով
Սարքի համապատասխան գլխիկի և վակուումի ուժգնության ընտրություն
Բուն պրոցեդուրան իրականացվում է ամբողջությամբ չոր մաշկի վրա
Մաշկը ֆիքսվում է երկու մատով, որից հետո կատարվում են գծային, կարճ շարժումներ՝ հնարավորինս խուսափելով մաշկի ավելորդ ձգումից և վնասումից։
Կարող են իրականացվել ուղղահայաց և հորիզոնական շարժումներ՝ մերսման գծերի ուղղությամբ։
Վակուումի ուժգնությունը կարգավորվում է՝ ըստ մաշկի պատասխան ռեակցիայի՝ խուսափելով կապտուկների և պետեխիաների առաջացումից։
Կիրառվում է կտորե կամ կրեմային դիմակ։
Պրոցեդուրան ավարտվում է արևապաշտպան քսուքի կիրառմամբ։
Պրոցեդուրան իրականացվում է կուրսով՝ 5–10 պրոցեդուրա՝ 7–14 օր ընդմիջումներով։ Խորհուրդ է տրվում խուսափել պրոցեդուրայի իրականացումից արևային բարձր ակտիվության ժամանակահատվածում։
Առավել լավ արդյունքի համար կարելի է զուգորդել այլ պրոցեդուրաների հետ՝
Մաշկափոխանակություն
Պլազմոթերապիա
Մեզոթերապիա
RF լիֆթինգ
Հիդրոֆեյշլ




