Ծառայության մասին
Եթե ցանկանում եք ազատվել ավելորդ քաշից, ցելյուլիտից կամ թուլացած մաշկից ոչ վիրահատական եղանակով elvi med կլինիկան առաջարկում է այն իրականացնել բազմաֆունկցիոնալ Power Shape սարքավորմամբ։
Այս սարքավորումը իր մեջ ներառում է ռադիոալիքային լիֆթինգ, լազերային սառը լիպոլիզ և վակում-գլանակային մերսում, որը նախատեսված է կարճ ժամանակում վերականգնել մարմնի սլացիկ կազմվածքը և գեղեկությունը։
Դեմքի համար պրոցեդուրայի ժամանակ կարելի է կիրառել վակումային լինֆոդրենաժ, RF լիֆթինգ, լազերային թերապիա՝ կնճիռների հարթեցման, ծակոտիների նեղացման, մաշկի գույնի բարելավման և ձգման նպատակով։
Ցուցումներ, երբ կարող ենք այն իրականացնել
Ավելորդ քաշ
Զոլերի կամ ստրիաների դեպքում
Մաշկի առաձգականության կորստի դեպքում
Ցելյուլիտի առկայության դեպքում
Տեղային ճարպային կուտակումների դեպքում (կոնքազդր, ձեռքեր, որովայն , մեջք, գոտկատ)
Վակում-գլանակային մերսումը լավացնում է արյան շրջանառությունը, քայքայում է ճարպը, դուրս է բերում ավելորդ հեղուկը, դրական է ազդում մաշկի ընդհանուր վիճակի վրա։
Ռադիոլիպոլիզը ապահովում է ենթամաշկային ճարպային բջջանքի տաքացմանը խնդրահարույց հատվածներում և որպես արդյունք ճարպի քայքայմանը, նաև նոր կոլագենի թելիկների սինթեզին։
Լազերայի սառը լիպոլիզը իրականացվում է միառժամանակ վակում-գլանակային և ռադիոալիքային մերսման հետ, որը բազմակի անգամ բարձրացնում է արդյունավետությունը։
Արդյունքը կարելի է գնահատել անմիջապես պրոցեդուրայից հետո։Նկատվում է մաշկի ընդհանուր ձգվածություն, թեթևություն։
Վերջնական արդյունքը նկատելի է 1-2 ամսվա ընթացքում ամբողջական կուրսը անցնելուց հետո։
Պրոցեդուրան կարելի է կատարել շաբաթական 2-3 անգամ ՝ կախված խնդրից։