top of page
_MG_0002_edited_edited.jpg

Անոթային աստղիկների Nd:YAG նեոդիմային լազերային հեռացում

Ծառայության մասին

Անոթային աստղիկների կուպերոզը փոքր անոթների լայնացումն է` առանց բորբոքային պրոցեսների: Արտահայտվում է մաշկի անոթների տեսանելի արտահայտվածությամբ։ Ունի փոքր ցանցի կամ սարդոստայնի տեսք: Սովորաբար լինում է կարմիր, կապույտ կամ մանուշակագույն: 


Արտահայտման ձևով անոթային աստղիկները կարող են տարբեր լինել: Որոշ դեպքերում նկատելի է միանգամից մի քանի տեսակ: Բուժումը սովորաբար նույնն է։ Կախված է բարդության և արտահայտման մակարդակից:


Առաջացման հիմնական պատճառներն են՝


  • գենետիկ նախատրամադրվածություն,

  • անոթներում արյան շրջանառության խանգարում,

  • ծննդաբերություն,

  • հորմոնալ խախտումներ,

  • մենոպաուզա,

  • անոթների պատերի ամրության նվազեցում,

  • լյարդի և աղիների հիվանդություններ,

  • էնդոկրինային համակարգի հիվանդություններ,

  • արյան շրջանառության խանգարում:


Սովորաբար անոթային աստղիկները հայտնվում են դեմքի և ոտքերի շրջանում, իսկ ձեռքերի, պարանոցի, մեջքի վրա՝ հազվադեպ:

Անոթային աստղիկների լազերային հեռացումն այսօր ամենաշատ կրառվող մեթոդներից մեկն է: Լազերային ճառագայթի ազդեցությամբ տեղի է ունենում անոթների սոսնձում: Ճառագայթումն իրականացվում է այն հաճախականությամբ, որին արձագանքում են միայն վնասված անոթները: 

 

 Պրոցեդուրայի իրականացումը հակացուցվում է հետևյալ դեպքերում՝


  • հղիություն և լակտացիայի շրջան,

  • շաքարախտ,

  • կապակցող հյուսվածքների հիվանդություն,

  • վարակիչ հիվանդություններ:

 

Անոթային աստղիկները հաճախ համարվում են կոսմետիկ թերություն: Կա տարածված թյուր կարծիք, որ անոթային աստղիկներն անոթների լայնացում են առաջացնում, սկայան միշտ չէ, որ այդպես է: Կան դեպքեր, երբ ախտորոշվում է անոթների լայնացում, բայց անոթային աստղիկեր չկան:


Անոթային աստղիկների հայտնվելու դեպքում անհրաժեշտ է դիմել համապատասխան մասնագետի: Պետք է արվի ճիշտ ախտորոշում և ընտրվի բուժման ճիշտ մեթոդ:

bottom of page