top of page

Ասեղային մազահեռացում

Ասեղային մազահեռացում

Մազերի աճի երկարատև և թիրախային նվազեցում՝ յուրաքանչյուր ֆոլիկուլի անհատական մշակմամբ

 

Ասեղային մազահեռացումը (էլեկտրոէպիլյացիա) մազահեռացման մեթոդ է, որի ժամանակ շատ բարակ ստերիլ զոնդը տեղադրվում է անմիջապես մազի ֆոլիկուլի մեջ, այնուհետև կիրառվում է էլեկտրական հոսանք՝ ֆոլիկուլի աճող հատվածը վնասելու նպատակով։ Ի տարբերություն լազերային մազահեռացման՝ մեթոդը կախված չի մազի մելանինի քանակից, այդ պատճառով կարող է կիրառվել նաև բաց, սպիտակ կամ մոխրագույն մազերի դեպքում։

 

Ինչպե՞ս է իրականացվում պրոցեդուրան

Մասնագետը յուրաքանչյուր մազի ֆոլիկուլ մշակում է առանձին՝ շատ բարակ ստերիլ զոնդի միջոցով։ Էլեկտրական էներգիան փոխանցվում է ֆոլիկուլին՝ նպատակ ունենալով վնասել մազի աճի համար պատասխանատու հատվածը։ Մշակված մազը հեռացվում է, իսկ նույն ֆոլիկուլից մազի հետագա աճի հավանականությունը նվազում է։

Քանի որ յուրաքանչյուր մազ մշակվում է առանձին, պրոցեդուրան ավելի ժամանակատար է, քան լազերային մազահեռացումը, սակայն թույլ է տալիս աշխատել շատ փոքր և դժվար հասանելի հատվածների վրա։

 

Ո՞ւմ է հատկապես ցուցված

Ասեղային մազահեռացումը կարող է արդյունավետ տարբերակ լինել՝ սպիտակ և մոխրագույն մազերի դեպքում, շատ բաց գույնի մազերի դեպքում, լազերային մազահեռացումից հետո պահպանված առանձին մազերի համար, դեմքի փոքր հատվածներում, կզակի և վերին շրթունքի հատվածում, հոնքերի շուրջ և այլ փոքր գոտիներում, հորմոնալ գործոններով պայմանավորված անցանկալի մազերի դեպքում՝ որպես երկարաժամկետ մազահեռացման մեթոդ։

 

Քանի՞ պրոցեդուրա է անհրաժեշտ

Ասեղային մազահեռացումը նույնպես իրականացվում է կուրսով, քանի որ բոլոր մազերը միաժամանակ չեն գտնվում նույն աճի փուլում։

 

Պրոցեդուրաների քանակը և հաճախականությունը անհատական են և կախված են՝ մազերի քանակից

  • մշակվող հատվածից
  • մազերի աճի ցիկլից
  • հորմոնալ գործոններից
  • նախկինում իրականացված մազահեռացման մեթոդներից

 

Փոքր հատվածների դեպքում այցերը կարող են լինել ավելի կարճ և հաճախակի, իսկ մեծ քանակությամբ մազերի դեպքում բուժման ծրագիրը կարող է պահանջել ավելի երկար ժամանակահատված։

 

Ի՞նչ արդյունք կարելի է ակնկալել

Նպատակը յուրաքանչյուր մշակված մազի ֆոլիկուլի աճի երկարատև դադարեցումն է։ Արդյունքը կուտակային է և ձևավորվում է աստիճանաբար՝ յուրաքանչյուր հաջորդ սեանսի ընթացքում մշակելով նոր աճող մազերը։

 

Լազերային + ասեղային մազահեռացում

Որոշ դեպքերում այս երկու մեթոդները կարող են արդյունավետորեն լրացնել միմյանց։ Լազերը հիմնականում կիրառվում է պիգմենտավորված մազերի մեծ մակերեսների վրա, իսկ ասեղային մեթոդը կարող է օգտագործվել լազերային կուրսից հետո պահպանված առանձին, հատկապես բաց գույնի մազերի համար։

 

Պրոցեդուրայից հետո

Մշակված հատվածում կարող է առաջանալ թեթև կարմրություն, այտուց կամ զգայունություն։ Մաշկի վերականգնման ընթացքում կարևոր է հետևել մասնագետի ցուցումներին և չգրգռել մշակված հատվածը։

 

ElviMed-ում ասեղային մազահեռացումը իրականացվում է անհատական մոտեցմամբ՝ յուրաքանչյուր մազի ֆոլիկուլի թիրախային մշակմամբ և երկարաժամկետ արդյունքի նպատակով։

ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բաժանորդագրվե՛ք մեր առաջարկները և նորությունները ժամանակին ստանալու համար 

Բաժանորդագրվեք

Կոնտակտներ

+374 55 440 064

  • Untitled design (1)
  • Untitled design (2)

Աշխատանքային գրաֆիկ

Երկուշաբթի - Կիրակի

10։00 - 20։00

Հասցե՝

ք․ Երևան, Տերյան 8

© 2023-2026 by Slice Consulting

bottom of page