top of page

Լիմֆոդրենաժային ապարատային մերսում

Լիմֆոդրենաժային ապարատային մերսում / Power Shape 2
Թեթևության զգացում, այտուցների նվազեցում և մարմնի կոնտուրի բարելավում
Լիմֆոդրենաժային ապարատային մերսումը մեթոդ է, որի ընթացքում Power Shape 2 սարքավորման միջոցով գործադրվում է վերահսկվող, հաջորդական ճնշում՝ նպաստելով ավշային շրջանառության և հեղուկների բնական արտահոսքի ակտիվացմանը։
Պրոցեդուրան հատկապես օգտակար է այն դեպքերում, երբ առկա է հեղուկի կուտակում, այտուցվածություն կամ ոտքերի ծանրության զգացում։
Ինչպե՞ս է իրականացվում
Ապարատային մերսման ժամանակ մարմնի համապատասխան հատվածներին տեղադրվում են հատուկ մանժետներ, որոնց խցիկները հերթականությամբ լցվում են օդով և սեղմում հյուսվածքները։
Ճնշման ալիքային և հաջորդական աշխատանքը ստեղծում է «ալիքի» նման մերսող ազդեցություն, որն ուղղված է հեղուկի շարժի խթանմանը։
Ի՞նչ արդյունք է տալիս
Պրոցեդուրայից հետո կարող է նկատվել՝
-այտուցվածության նվազում,
-ոտքերի ծանրության և հոգնածության զգացողության թեթևացում,
-հեղուկի կուտակման նվազում,
-մարմնի կոնտուրի ժամանակավոր ավելի հստակ տեսք,
-թեթևության զգացում
Կարևոր է տարբերակել՝ լիմֆոդրենաժը չի քայքայում ճարպային բջիջները և ինքնուրույն չի հանդիսանում քաշի նվազեցման մեթոդ։ Ծավալի որոշակի նվազումը կարող է պայմանավորված լինել հեղուկի կուտակման նվազեցմամբ։ Լիմֆոդրենաժային ապարատային մերսումը կարող է ներառվել մարմնի կոնտուրավորման համալիր ծրագրերում և որոշ դեպքերում համակցվել լիպոլիտիկների կամ այլ ապարատային պրոցեդուրաների հետ։
տեղային ճարպային կուտակումների թիրախային աշխատանք + հեղուկի արտահոսքի խթանում + հյուսվածքների արտաքին տեսքի բարելավում։
Համակցման սխեման և պրոցեդուրաների հերթականությունը որոշվում են մասնագետի կողմից։
Որքա՞ն է տևում
Մեկ սեանսը սովորաբար տևում է մոտ 20–60 րոպե՝ կախված մշակվող հատվածից և ընտրված ծրագրից։
Որքա՞ն հաճախ է կատարվում
Կախված նպատակից՝ կարող է նշանակվել 6–12 պրոցեդուրայի կուրս՝ շաբաթական 2–3 անգամ։
Հաճախականությունը կարող է փոխվել՝ կախված պացիենտի վիճակից, այտուցվածության աստիճանից և բուժման նպատակից։
Ի՞նչ է զգում պացիենտը
Պրոցեդուրան սովորաբար անցնում է առանց ցավի։ Զգացվում է տաքություն , վիբրացիա, վակումային սեղմում ու թուլացումը, որը հաճախ նկարագրվում է որպես ռիթմիկ, մեղմ ճնշում։
Վերականգնման շրջան
Վերականգնման շրջան սովորաբար չի պահանջվում։ Պրոցեդուրայից հետո կարելի է անմիջապես վերադառնալ առօրյա գործունեությանը, հնարավոր է լինի կապտուկների առկայություն։
ElviMed-ում լիմֆոդրենաժային ապարատային մերսման ծրագիրը ընտրվում է անհատական՝ հաշվի առնելով պացիենտի նպատակը և հյուսվածքների վիճակը։

ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բաժանորդագրվե՛ք մեր առաջարկները և նորությունները ժամանակին ստանալու համար 

Բաժանորդագրվեք

Կոնտակտներ

+374 55 440 064

  • Untitled design (1)
  • Untitled design (2)

Աշխատանքային գրաֆիկ

Երկուշաբթի - Կիրակի

10։00 - 20։00

Հասցե՝

ք․ Երևան, Տերյան 8

© 2023-2026 by Slice Consulting

bottom of page