Լիմֆոդրենաժային մանուալ մերսում
Թեթևության զգացում, այտուցների նվազեցում և հեղուկների բնական արտահոսքի խթանում
Լիմֆոդրենաժային մանուալ մերսումը նուրբ, ռիթմիկ տեխնիկայով իրականացվող մերսում է, որի նպատակն է աջակցել ավշային շրջանառությանը և հյուսվածքներից ավելորդ հեղուկի արտահոսքին։
Այն հատկապես կիրառելի է այտուցվածության, ծանրության և հեղուկի կուտակման դեպքում։
Պրոցեդուրայի ընթացքը
Մասնագետը նախ գնահատում է այտուցվածության և հյուսվածքների վիճակը, այնուհետև մեղմ, ուղղորդված շարժումներով աշխատում է ավշային հոսքի ուղղությամբ։
մերսման ընթացքում կիրառվում են թեթև, դանդաղ և ռիթմիկ շարժումներ, որոնք չեն նախատեսում ուժեղ ճնշում կամ խորը մերսում։
Ո՞ր դեպքերում է կիրառվում
-մարմնի այտուցվածություն,
-ոտքերի ծանրության զգացում,
-հեղուկի կուտակում,
-նստակյաց կենսակերպի հետևանքով առաջացած ծանրության զգացում,
-մարմնի կոնտուրավորման համալիր ծրագրերում,
-որոշ դեպքերում՝ հետվիրահատական վերականգնման ընթացքում՝ բժշկի թույլտվությամբ։
Հաճախականություն
Կախված նպատակից՝ կարող է իրականացվել շաբաթական 2–3 անգամ, կուրսով կամ անհրաժեշտության դեպքում՝ պահպանող ռեժիմով։
Լիմֆոդրենաժային մերսումը չի քայքայում ճարպային բջիջները և չի հանդիսանում քաշի նվազեցման մեթոդ։