Լիպոլիտիկներ
Տեղային ավելորդ ճարպային հյուսվածքի թիրախային նվազեցում
Լիպոլիտիկ թերապիան ներարկումային մեթոդ է, որի ընթացքում հատուկ նյութերը ներմուծվում են տեղային ավելորդ ճարպային կուտակումների հատվածներում՝ ճարպային հյուսվածքի վրա նպատակային ազդեցություն գործելու համար։
Լիպոլիտիկների հիմնական նպատակը տեղային ճարպային կուտակումների քայքայման և ծավալի նվազեցման գործընթացի խթանումն է։ Պրոցեդուրան նախատեսված չէ ընդհանուր քաշի նվազեցման կամ ճարպակալման բուժման համար․ այն ուղղված է մարմնի կոնկրետ հատվածներում առկա անցանկալի ճարպային կուտակումներին։
Ինչպե՞ս են աշխատում լիպոլիտիկները
Կախված օգտագործվող նյութի ակտիվ բաղադրիչից՝ լիպոլիտիկները կարող են ազդել ճարպային բջիջների վրա՝ նպաստելով դրանց քայքայմանը և օրգանիզմի կողմից հետագա հեռացման գործընթացներին։
Արդյունքում տվյալ հատվածում կարող է աստիճանաբար նվազել ճարպային հյուսվածքի ծավալը և բարելավվել մարմնի կոնտուրը։
Ո՞ր հատվածներում կարող են կիրառվել
Լիպոլիտիկները կարող են կիրառվել տեղային ճարպային կուտակումների դեպքում, օրինակ՝
-կրկնակզակ,
-որովայն,
-գոտկատեղ,
-ազդրերի հատված,
-ձեռքերի որոշ հատվածներ,
-մեջքի տեղային ճարպային կուտակումներ,
այլ փոքր և միջին տեղային ճարպային գոտիներ՝ ըստ բժշկական ցուցումների։
Լիպոլիտիկներ + ապարատային պրոցեդուրաներ
Լիպոլիտիկ թերապիան կարող է ներառվել մարմնի կոնտուրավորման համալիր ծրագրում և որոշ դեպքերում համակցվել ապարատային մեթոդների հետ։
Օրինակ՝ բժշկի կողմից կարող է կազմվել անհատական ծրագիր, որտեղ ներարկումային լիպոլիտիկ թերապիան համադրվում է համապատասխան RF, կավիտացիոն, վակուումային կամ այլ մարմնի կոնտուրավորման տեխնոլոգիաների հետ։
Այս համակցված մոտեցման նպատակն է աշխատել խնդրի տարբեր բաղադրիչների վրա՝
տեղային ճարպային կուտակում → ճարպային հյուսվածքի նվազեցում → մաշկի ձգվածության և հյուսվածքի որակի բարելավում → մարմնի կոնտուրի հստակեցում։
Ապարատային մեթոդի ընտրությունը կախված է կոնկրետ սարքավորումից, բուժվող հատվածից և պացիենտի հյուսվածքների վիճակից։
Հաճախականություն
Պրոցեդուրաների քանակը և ընդմիջումները կախված են օգտագործվող լիպոլիտիկ նյութից, մշակվող հատվածից և ճարպային կուտակման ծավալից։
հաճախ անհրաժեշտ է մի քանի սեանսից բաղկացած անհատական կուրս, որոնց միջև պահպանվում է բժշկի կողմից որոշված ընդմիջում։
Վերականգնման շրջան
Ներարկումներից հետո կարող են առաջանալ այտուց, կարմրություն, զգայունություն, ցավոտություն կամ կապտուկներ։ Որոշ դեպքերում տեղային այտուցը կարող է պահպանվել մի քանի օր կամ ավելի երկար
Վերականգնման ընթացքը կախված է օգտագործվող նյութից և մշակվող հատվածից։