top of page

Ճարպի ինֆրակարմիր լազերային այրում

Ճարպային հյուսվածքի նվազեցում՝ ցածր ինտենսիվության լազերային թերապիա
Ինֆրակարմիր ցածր ինտենսիվության լազեր՝ մարմնի մոդելավորում
Ցածր ինտենսիվության լազերային թերապիան (LLL) ոչ ինվազիվ ապարատային մեթոդ է, որի ընթացքում ցածր ինտենսիվության լույսը կիրառվում է մարմնի ընտրված հատվածների վրա՝ ճարպային հյուսվածքի և մարմնի կոնտուրի վրա նպատակային ազդեցության նպատակով։
Մեթոդը չի ենթադրում մաշկի վնասում, ասեղներ կամ վիրահատական միջամտություն և կարող է ներառվել մարմնի կոնտուրավորման համալիր ծրագրերում։
Ցածր ինտենսիվության լազերային թերապիան կարող է ներառվել մարմնի կոնտուրավորման համալիր ծրագրերում և, ըստ բժշկի գնահատման, համակցվել այլ ապարատային մեթոդների կամ լիպոլիտիկ թերապիայի հետ։
Համակցված մոտեցումը հնարավորություն է տալիս աշխատել միաժամանակ՝
Ո՞ր հատվածներում է կիրառվում
Կախված սարքավորման հնարավորություններից՝ կարող է կիրառվել՝
որովայնի,
գոտկատեղի,
ազդրերի,
ձեռքերի,
մեջքի,
այլ տեղային ճարպային կուտակումների հատվածներում։
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Բուժման հիմնական նպատակն է տեղային ճարպային կուտակումների նվազեցումը և մարմնի կոնտուրի բարելավումը։
Կարևոր է նշել, որ այս մեթոդը նախատեսված չէ ընդհանուր քաշի կորստի  համար։ Արդյունքը գնահատվում է հիմնականում մշակվող հատվածի ծավալի և կոնտուրի փոփոխությամբ, 
Կիրառվում է նաև հետվիրահատական վերականգնման ժամանակ
Ցածր ինտենսիվության լազերային թերապիան կարող է կիրառվել նաև հետվիրահատական վերականգնողական ծրագրերում՝ որպես օժանդակ մեթոդ։
Հաճախականություն
Արդյունքի համար սովորաբար անհրաժեշտ է մի քանի սեանսից բաղկացած կուրս։ Պրոցեդուրաների քանակն ու հաճախականությունը որոշվում են օգտագործվող սարքավորման տեխնիկական պրոտոկոլի և պացիենտի անհատական նպատակների համաձայն։
Ի՞նչ է զգում պացիենտը
Պրոցեդուրան սովորաբար անցնում է առանց ցավի և առանց մաշկի վնասման։ Կարող է զգացվել թեթև ջերմություն կամ տաքության զգացողություն՝ կախված սարքավորման տեսակից։
Վերականգնման շրջան
Վերականգնման շրջան սովորաբար չի պահանջվում։ Պրոցեդուրայից հետո հնարավոր է անմիջապես վերադառնալ առօրյա գործունեությանը։
ElviMed-ում
Ցածր ինտենսիվության ինֆրակարմիր լազերային թերապիան կարող է կիրառվել որպես մարմնի կոնտուրավորման համալիր ծրագրի բաղադրիչ՝ տեղային ճարպային կուտակումների նվազեցման նպատակով։
Թիրախային աշխատանք ճարպային կուտակումների վրա՝ առանց վիրահատության և առանց վերականգնողական շրջանի։

ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բաժանորդագրվե՛ք մեր առաջարկները և նորությունները ժամանակին ստանալու համար 

Բաժանորդագրվեք

Կոնտակտներ

+374 55 440 064

  • Untitled design (1)
  • Untitled design (2)

Աշխատանքային գրաֆիկ

Երկուշաբթի - Կիրակի

10։00 - 20։00

Հասցե՝

ք․ Երևան, Տերյան 8

© 2023-2026 by Slice Consulting

bottom of page