top of page

Ռելաքս մանուալ մերսում

Ռելաքս մերսում
Թուլացում, մարմնի լարվածության նվազեցում և ընդհանուր ինքնազգացողության բարելավում
Ռելաքս մերսումը նուրբ և հաճելի մերսման տեխնիկա է, որի հիմնական նպատակն է նպաստել մկանային և ընդհանուր ֆիզիկական լարվածության նվազեցմանը և հանգստացմանը։
Պրոցեդուրան կարող է լինել ամբողջ մարմնի կամ ընտրված հատվածների համար։
Պրոցեդուրայի ընթացքը
Մասնագետը օգտագործում է սահուն, ռիթմիկ և տարբեր ինտենսիվության մերսող շարժումներ՝ աշխատելով մկանային հիմնական խմբերի վրա։
Մերսման ինտենսիվությունը կարող է հարմարեցվել պացիենտի նախասիրություններին և մարմնի տվյալ հատվածի լարվածությանը։
Ո՞ր դեպքերում է կիրառվում
ընդհանուր ֆիզիկական լարվածության,
մկանային հոգնածության,
երկարատև նստակյաց աշխատանքի հետևանքով առաջացած լարվածության,
օրվա ընթացքում կուտակված սթրեսի զգացողության,
հանգստի և ընդհանուր ինքնազգացողության բարելավման նպատակով։
Հաճախականություն
Ռելաքս մերսումը կարելի է կատարել ըստ անհրաժեշտության, օրինակ՝ շաբաթական 1–2 անգամ կամ անհատական նախընտրությամբ։
Պրոցեդուրայից հետո
Հաճախ նկատվում է թեթևության, հանգստության և մարմնի թուլացման զգացում։

ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բաժանորդագրվե՛ք մեր առաջարկները և նորությունները ժամանակին ստանալու համար 

Բաժանորդագրվեք

Կոնտակտներ

+374 55 440 064

  • Untitled design (1)
  • Untitled design (2)

Աշխատանքային գրաֆիկ

Երկուշաբթի - Կիրակի

10։00 - 20։00

Հասցե՝

ք․ Երևան, Տերյան 8

© 2023-2026 by Slice Consulting

bottom of page