top of page

Ֆրակցիոն Secret RF միկրոասեղային երիտասարդացում

Secret RF Microneedling
Միկրոասեղային RF՝ մաշկի խորքային վերականգնման, ձգման և կոլագենի վերակառուցման համար
Secret RF Microneedling-ը համադրում է միկրոասեղների և ռադիոհաճախական՝ RF էներգիայի ազդեցությունը։ Միկրոասեղները ներթափանցում են մաշկի նախապես ընտրված խորությամբ, իսկ RF էներգիան փոխանցվում է թիրախային շերտերում՝ ստեղծելով վերահսկվող ջերմային ազդեցություն և խթանելով մաշկի վերակառուցման ու նոր կոլագենի ձևավորման գործընթացները։
Պրոցեդուրայի ընթացքը
01. Մաշկի գնահատում
Մինչև պրոցեդուրան մասնագետը գնահատում է մաշկի վիճակը, խնդրի արտահայտվածությունը և բուժվող հատվածը։ Դրանից հետո ընտրվում են համապատասխան ասեղային գլխիկը, ներթափանցման խորությունը և RF էներգիայի պարամետրերը։
Secret RF-ը թույլ է տալիս աշխատել տարբեր խորություններում՝ մոտ 0.5–3.5 մմ, ինչը հնարավորություն է տալիս պրոցեդուրան հարմարեցնել տվյալ խնդրին։
02. Մաշկի նախապատրաստում
Մաշկը մանրակրկիտ մաքրվում և ախտահանվում է։ Պրոցեդուրայից առաջ սովորաբար կիրառվում է տեղային անզգայացնող քսուք, որպեսզի նվազեցվի ասեղների և ջերմային ազդեցության հետ կապված անհարմարությունը։
03. Միկրոասեղների ներթափանցում
Հատուկ ստերիլ գլխիկի միջոցով միկրոասեղները վերահսկվող կերպով ներթափանցում են մաշկի մեջ։
Ասեղների ներթափանցման պահին ստեղծվում են փոքր, վերահսկվող միկրոազդեցության գոտիներ, որոնք ակտիվացնում են մաշկի բնական վերականգնողական գործընթացները։
04. RF էներգիայի փոխանցում
Ասեղների միջոցով RF էներգիան փոխանցվում է մաշկի ընտրված խորությունում
այս փուլում առաջանում է վերահսկվող ջերմային ազդեցություն, որը խթանում է կոլագենի վերակազմավորումը և նոր կոլագենի ու էլաստիկ հյուսվածքի ձևավորումը։ Պրոցեդուրայի ավարտից հետո մաշկին կիրառվում են համապատասխան հանգստացնող և վերականգնող միջոցներ՝ ըստ մասնագետի ցուցումների։
Ո՞ր խնդիրների դեպքում է կիրառվում
Secret RF-ը կարող է կիրառվել՝
-պոստակնե սպիների
-տարբեր տեսակի սպիների
-լայնացած ծակոտիների
-մանր կնճիռների
-մաշկի թուլության
-անհարթ տեքստուրայի
-մաշկի տոնուսի և որակի նվազման
-արևային վնասվածության
-ստրիաների՝ ձգվածքների
-մաշկի ընդհանուր երիտասարդացման և ձգման նպատակով։
Ի՞նչ արդյունք է տալիս
Secret RF-ի հիմնական նպատակն է մաշկի ներսից վերակառուցումը։
Կոլագենի վերակազմավորման արդյունքում աստիճանաբար կարող են բարելավվել՝
մաշկի խտությունը • էլաստիկությունը • հարթությունը • տեքստուրան • ծակոտիների տեսքը • սպիների արտահայտվածությունը • մանր կնճիռները։
Արդյունքը ձևավորվում է աստիճանաբար, քանի որ կոլագենի վերակառուցման գործընթացը շարունակվում է նաև պրոցեդուրայից հետո։
Քանի՞ պրոցեդուրա է անհրաժեշտ
Կախված խնդրից՝ հաճախ առաջարկվում է 3–4 պրոցեդուրայի կուրս, սովորաբար 4–6 շաբաթ ընդմիջումներով։ Սակայն բուժման քանակն ու հաճախականությունը որոշվում են անհատական՝ մաշկի վիճակից և բուժման նպատակից ելնելով։
Վերականգնման շրջան
Secret RF-ը համարվում է համեմատաբար կարճ վերականգնման շրջան ունեցող RF Microneedling մեթոդ։ Պրոցեդուրայից հետո հնարավոր է՝
-կարմրություն,
-թեթև այտուց,
-ջերմության կամ զգայունության զգացում,
-փոքր կետային արյունահոսություն՝ կախված բուժման ինտենսիվությունից։
Այս փոփոխությունները սովորաբար նվազում են 1–2 օրվա ընթացքում, թեև անհատական վերականգնման ժամանակը կարող է տարբեր լինել։
ElviMed-ում Secret RF Microneedling-ի պրոտոկոլը ընտրվում է անհատական՝ հաշվի առնելով մաշկի տեսակը, խնդրի խորությունը և ցանկալի արդյունքը։
Միկրոասեղներ + RF էներգիա + վերահսկվող խորություն = մաշկի նպատակային վերականգնում և կոլագենի վերակառուցում։

Բաժանորդագրվե՛ք մեր առաջարկները և նորությունները ժամանակին ստանալու համար 

Բաժանորդագրվեք

Կոնտակտներ

+374 55 440 064

  • Untitled design (1)
  • Untitled design (2)

Աշխատանքային գրաֆիկ

Երկուշաբթի - Կիրակի

10։00 - 20։00

Հասցե՝

ք․ Երևան, Տերյան 8

© 2023-2026 by Slice Consulting

bottom of page