Կոպերի լազերային CO2 / Q-Switch հղկում
CO₂ լազերային կոպերի երիտասարդացում
Մաշկի հարթեցում, ձգում և աչքերի շուրջ տարիքային փոփոխությունների շտկում
CO₂ լազերային կոպերի երիտասարդացումը աչքերի շուրջ մաշկի վերականգնման և երիտասարդացման պրոցեդուրա է, որի ընթացքում CO₂ լազերը վերահսկվող կերպով ազդում է մաշկի վրա՝ խթանելով նոր կոլագենի ձևավորումն ու մաշկի վերակազմավորումը։
Պրոցեդուրան կարող է իրականացվել մակերեսային, միջին կամ խորը ինտենսիվությամբ՝ կախված մաշկի վիճակից, տարիքային փոփոխությունների արտահայտվածությունից և ցանկալի արդյունքից։
Մակերեսային CO₂ հղկում Նախատեսված է հիմնականում մեղմ տարիքային փոփոխությունների և մաշկի որակի բարելավման համար։
Կարող է կիրառվել՝
- աչքերի շուրջ մանր կնճիռների
- մաշկի թեթև անհարթության
- մաշկի խամրած տեսքի
- մակերեսային պիգմենտային փոփոխությունների
- մաշկի ընդհանուր տեքստուրայի բարելավման դեպքում
Վերականգնման շրջանը սովորաբար ավելի կարճ է, քան ավելի ինտենսիվ CO₂ պրոցեդուրաների դեպքում։
Միջին խորության CO₂ հղկում
Կիրառվում է, երբ տարիքային փոփոխություններն արդեն ավելի արտահայտված են։
Հարմար է՝
- աչքերի շուրջ ավելի նկատելի մանր և միջին կնճիռների
- մաշկի էլաստիկության նվազման
- արտահայտված տեքստուրային փոփոխությունների
- արևային վնասվածքի
- մաշկի անհարթության շտկման համար։
Միջին խորության հղկումը ստեղծում է ավելի ինտենսիվ վերահսկվող ազդեցություն՝ նպաստելով կոլագենի ակտիվ վերակազմավորմանը և մաշկի ձգվածության բարելավմանը։
Խորը CO₂ լազերային հղկում
Խորը CO₂ resurfacing-ը նախատեսված է ավելի արտահայտված տարիքային և կառուցվածքային փոփոխությունների դեպքում։
Կարող է կիրառվել՝
խորացած կնճիռների
արտահայտված մաշկային թուլության
աչքերի շուրջ արտահայտված տեքստուրային փոփոխությունների
որոշ սպիների և այլ կառուցվածքային փոփոխությունների դեպքում
Քանի որ ազդեցությունն ավելի ինտենսիվ է, վերականգնման շրջանը նույնպես ավելի երկար է, և անհրաժեշտ է խիստ հետպրոցեդուրային խնամք։
Ինչպե՞ս է ընտրվում խորությունը
CO₂-ի «մակերեսային», «միջին» կամ «խորը» պրոտոկոլի ընտրությունը կատարվում է ոչ թե միայն տարիքով, այլ մաշկի իրական վիճակով։
Բժիշկը գնահատում է՝
մաշկի հաստությունը
• կնճիռների խորությունը
• էլաստիկությունը
• պիգմենտային փոփոխությունները
• մաշկի ֆոտոտիպը
• նախկին պրոցեդուրաները
• ցանկալի արդյունքը։
Աչքերի շուրջ հատվածը հատկապես նուրբ է, ուստի լազերի խորությունը, էներգիան և մշակման խտությունը պետք է ընտրվեն անհատական։
Ի՞նչ արդյունք է սպասվում
CO₂ լազերային երիտասարդացումից հետո մաշկի վերականգնման ընթացքում աստիճանաբար կարող են բարելավվել՝
աչքերի շուրջ կնճիռների արտահայտվածությունը
մաշկի հարթությունը
տեքստուրան
մաշկի ձգվածությունն ու էլաստիկությունը
ընդհանուր երիտասարդ և թարմ տեսքը։
Կոլագենի վերակազմավորման գործընթացը շարունակվում է նաև պրոցեդուրայից հետո, ուստի վերջնական արդյունքը ձևավորվում է աստիճանաբար։
ElviMed-ում CO₂ լազերային կոպերի երիտասարդացման խորությունը ընտրվում է անհատական՝ բժշկի մանրակրկիտ գնահատումից հետո։ Ինչքա՞ն հաճախ է իրականացվում CO₂ լազերային կոպերի երիտասարդացման հաճախականությունը կախված է ընտրված խորությունից և մաշկի վերականգնման ընթացքից։
Մակերեսային հղկում — կարող է իրականացվել մոտավորապես 4–6 շաբաթը մեկ, եթե անհրաժեշտ է կուրսային մոտեցում։
Միջին խորության հղկում — սովորաբար խորհուրդ է տրվում մեկ պրոցեդուրայից հետո սպասել առնվազն 2–3 ամիս՝ մաշկին լիարժեք վերականգնվելու հնարավորություն տալու համար։
Խորը CO₂ հղկում — սովորաբար իրականացվում է մեկ անգամ, իսկ կրկնակի պրոցեդուրայի անհրաժեշտությունը գնահատվում է անհատական՝ հաճախ 6–12 ամիս անց կամ ավելի ուշ։
Պրոցեդուրաների վերջնական քանակն ու միջակայքը որոշում է բժիշկը՝ հաշվի առնելով մաշկի վիճակը և ընտրված բուժման ինտենսիվությունը։
Վերականգնման շրջանը
Վերականգնման տևողությունը կախված է CO₂ հղկման խորությունից։ Մակերեսային — մոտ 3–5 օր
Կարող է լինել կարմրություն, թեթև այտուց և չորություն։ Մաշկը սովորաբար արագ վերադառնում է առօրյա տեսքին։
Միջին — մոտ 5–10 օր
Հնարավոր են ավելի արտահայտված կարմրություն, այտուց, չորություն և թեփոտում։ Աչքերի շուրջ մաշկի ամբողջական հանգստացումը կարող է տևել ավելի երկար։
Խորը — մոտ 10–14 օր կամ ավելի
Վերականգնման փուլն ավելի ինտենսիվ է․ հնարավոր են արտահայտված կարմրություն, այտուց, կեղևավորում և զգայունություն։ Մաշկի վերջնական հանգստացումը կարող է շարունակվել նաև դրանից հետո։
Կարևոր է․ այս ժամկետները մոտավոր են և կարող են տարբեր լինել յուրաքանչյուր պացիենտի մոտ՝ կախված լազերի պարամետրերից, մաշկի ֆոտոտիպից, բուժվող հատվածից և անհատական վերականգնման արագությունից։
Արդյունքի ձևավորումը
Մաշկի արտաքին տեսքի առաջին փոփոխությունները նկատելի են վերականգնման ավարտից հետո, սակայն կոլագենի վերակազմավորման գործընթացը շարունակվում է մի քանի ամիս, և արդյունքը աստիճանաբար դառնում է ավելի արտահայտված։















