HIFU SMAS Lifting
Խորը, ոչ վիրահատական լիֆտինգ՝ մաշկի և SMAS շերտի թիրախային ազդեցությամբ
HIFU (High-Intensity Focused Ultrasound)-ը բարձր ինտենսիվության ֆոկուսավորված ուլտրաձայնային տեխնոլոգիա է, որի միջոցով էներգիան կենտրոնացվում է մաշկի նախապես ընտրված խորության վրա՝ ստեղծելով վերահսկվող ջերմային ազդեցություն։
SMAS lifting-ի դեպքում հիմնական թիրախներից մեկը SMAS՝ մակերեսային մկանա-ապոնևրոտիկ համակարգի շերտն է, որը նույնպես թիրախավորվում է վիրաբուժական facelift-ի ժամանակ։ Տարբեր խորությունների քարտրիջների միջոցով հնարավոր է աշխատել նաև դերմալ շերտերում։
Պրոցեդուրայի ընթացքը
Մինչև HIFU պրոցեդուրան բժիշկը գնահատում է՝
-մաշկի թուլացման աստիճանը,
-դեմքի օվալը,
-ծնոտի գիծը,
-պարանոցի հատվածը,
-մաշկի հաստությունն ու առանձնահատկությունները, ցանկալի արդյունքը։
Դրանից հետո որոշվում են անհրաժեշտ գոտիները, քարտրիջների խորությունները և բուժման պարամետրերը։
Մաշկը մաքրվում է, իսկ մշակվող հատվածները նշագծվում են։ Մաշկին կիրառվում է հատուկ ուլտրաձայնային հաղորդիչ գել, որն ապահովում է սարքի գլխիկի ճիշտ կապը մաշկի հետ։ Սարքի գլխիկը տեղադրվում է մաշկին, և ֆոկուսավորված ուլտրաձայնային էներգիան փոխանցվում է նախապես ընտրված խորությանը։ Էներգիան կենտրոնանում է փոքր, վերահսկվող կետերում՝ ստեղծելով ջերմային կոագուլյացիայի միկրոգոտիներ, մաշկի մակերեսի վնասման Հնարավոր է կիրառել տարբեր խորություններ՝ ըստ մշակվող հատվածի և բուժման նպատակի։
1.5 մմ — մակերեսային դերմիս՝ մաշկի որակի և տեքստուրայի բարելավման նպատակով։
3.0 մմ — ավելի խորը դերմալ շերտեր՝ ձգվածության, խտության և կոլագենի վերակազմավորման համար։
4.5 մմ — ավելի խորքային հյուսվածքներ՝ ներառյալ SMAS-ի մակարդակը, երբ համապատասխան անատոմիական պայմանները թույլ են տալիս։
Բոլոր խորությունները պարտադիր չէ օգտագործել յուրաքանչյուր պացիենտի դեպքում․ քարտրիջների ընտրությունը կատարվում է անհատական։
Ո՞ր հատվածների համար է կիրառվում
HIFU SMAS lifting-ը կարող է կիրառվել՝
-դեմքի օվալի,
-այտերի,
-ծնոտի գծի,
-կրկնակի կզակի հատվածի,
-պարանոցի,
-հոնքերի/ճակատի որոշ հատվածների,
-դեկոլտեի որոշ հատվածների համար։
Հիմնական նպատակն է մաշկի թուլացման նվազեցումը, դեմքի կոնտուրի հստակեցումը և lifting-ի էֆեկտի ստացումը։
Ի՞նչ է զգում պացիենտը
Պրոցեդուրայի ընթացքում կարող են զգացվել տաքություն, ծակծկոց կամ կարճատև ինտենսիվ իմպուլսային զգացողություններ։ Զգացողությունը կախված է մշակվող հատվածից, խորությունից և ընտրված էներգիայի պարամետրերից։
Որքա՞ն է տևում պրոցեդուրան
Կախված մշակվող հատվածների քանակից՝ HIFU պրոցեդուրան սովորաբար տևում է մոտ 45–75 րոպե։
HIFU-ն ոչ ինվազիվ պրոցեդուրա է, ուստի սովորաբար երկար վերականգնողական շրջան չի պահանջում։
Պրոցեդուրայից հետո հնարավոր է՝
-թեթև կարմրություն,
-այտուց,
-զգայունություն,
-տաքության կամ ձգվածության զգացողություն։
Շատ դեպքերում հնարավոր է վերադառնալ առօրյա գործունեությանը նույն օրը։
Ե՞րբ է երևում արդյունքը
Որոշ պացիենտներ կարող են նկատել մաշկի թեթև ձգվածություն արդեն պրոցեդուրայից հետո, սակայն հիմնական արդյունքը ձևավորվում է աստիճանաբար։
HIFU-ի ջերմային ազդեցությունից հետո սկսվում են կոլագենի վերակազմավորման գործընթացները, և lifting-ի ու ձգման արդյունքը կարող է ավելի արտահայտված դառնալ հաջորդ 2–6 ամիսների ընթացքում։
Որքա՞ն հաճախ է կատարվում
HIFU SMAS lifting-ը սովորաբար չի պահանջում հաճախակի կուրսեր։ Շատ դեպքերում կատարվում է մեկ պրոցեդուրա, որից հետո արդյունքը գնահատվում է մի քանի ամիս անց։Կրկնակի պրոցեդուրայի անհրաժեշտությունը և ժամանակը որոշվում են անհատական՝ մաշկի վիճակից, տարիքային փոփոխություններից և նախորդ արդյունքից կախված։
ElviMed-ում HIFU պրոցեդուրայի խորությունը, քարտրիջը և էներգիայի պարամետրերը ընտրվում են անհատական՝ հաշվի առնելով դեմքի անատոմիան, մաշկի հաստությունը և թուլացման աստիճանը։
HIFU SMAS Lifting — երբ նպատակն է ոչ թե պարզապես մաշկի մակերեսային խնամքը, այլ դեմքի կառուցվածքային ձգման և ավելի հստակ կոնտուրի ձևավորումը՝ առանց վիրահատական միջամտության։