top of page

RF Ռադիոալիքային լիֆտինգ Secret RF / Power Shape մոնոպոլյար / բիպոլյար

Ռադիոալիքային RF լֆտինգ
Մաշկի ձգում, ամրացում և երիտասարդացում՝ առանց վիրահատական միջամտության
Ռադիոալիքային RF (Radiofrequency) լիֆտինգը ոչ ինվազիվ  մեթոդ է, որի ընթացքում ռադիոհաճախական էներգիան տաքացնում է մաշկի և ենթամաշկային հյուսվածքների թիրախային շերտերը։
Վերահսկվող ջերմային ազդեցությունը նպաստում է կոլագենի կծկմանը և նոր կոլագենի ձևավորմանը, ինչի արդյունքում մաշկը կարող է դառնալ ավելի ձիգ, խիտ և էլաստիկ։
ElviMed - ում RF լիֆտինգը  իրականացվում է մոնոպոլյար Srcret Rf sa8qavw8man և բիպոլյար Pwer Shape սարքավորման միջոցով 
Մոնոպոլյար Secret RF
Ավելի խորը ջերմային ազդեցություն՝ մաշկի ձգման և ամրացման համար
Մոնոպոլյար RF-ի դեպքում ռադիոհաճախական էներգիան անցնում է ակտիվ էլեկտրոդից դեպի վերադարձող էլեկտրոդ՝ ձևավորելով ավելի խորքային ջերմային դաշտ։
Այն կարող է կիրառվել՝
-դեմքի օվալի թուլացման,
-ծնոտի գծի հստակեցման,
-պարանոցի մաշկի թուլության,
-մաշկի էլաստիկության նվազման,
-մարմնի որոշ հատվածների մաշկի ձգման,
-ընդհանուր հակատարիքային խնամքի նպատակով։
Առավելությունը
Մոնոպոլյար RF-ի հիմնական առանձնահատկությունը ավելի խորքային հյուսվածքների վրա ջերմային ազդեցություն ստեղծելու հնարավորությունն է, ինչի շնորհիվ այն հատկապես կիրառելի է մաշկի ձգման և ամրացման ծրագրերում։
Բիպոլյար RF
Ավելի վերահսկվող և տեղային RF ազդեցություն
Բիպոլյար RF-ի դեպքում ռադիոհաճախական հոսանքը շարժվում է երկու էլեկտրոդների միջև՝ ստեղծելով ավելի սահմանափակ և վերահսկվող ջերմային դաշտ։
Այն հիմնականում կիրառվում է մաշկի մակերեսային և միջին խորության շերտերի աշխատանքի համար։
Կարող է օգտագործվել՝
-դեմքի և պարանոցի մաշկի ձգման,
-մանր կնճիռների,
-մաշկի տոնուսի նվազման,
-մաշկի խտության և էլաստիկության բարելավման,
-աչքերի շուրջ նուրբ հատվածների համապատասխան RF պրոտոկոլներում,
-մաշկի ընդհանուր երիտասարդացման համար։
RF էներգիայի վերահսկվող ջերմային ազդեցությունը նպաստում է կոլագենի մանրաթելերի կծկմանը և հետագա նոր կոլագենի ձևավորմանն ու վերակազմավորմանը։
Արդյունքում աստիճանաբար կարող են բարելավվել՝
մաշկի ձգվածությունը • էլաստիկությունը • խտությունը • տեքստուրան • դեմքի օվալի հստակությունը։
Արդյունքը սովորաբար զարգանում է աստիճանաբար և կարող է շարունակել բարելավվել բուժումից հետո՝ կոլագենի վերակազմավորման գործընթացի շնորհիվ։
Որքա՞ն հաճախ է իրականացվում
RF լիֆտինգի հաճախականությունը կախված է սարքավորումից, ընտրված ռեժիմից և բուժման նպատակից։
Կուրսային ծրագրերի դեպքում հաճախ կիրառվում է 4–6 պրոցեդուրա՝ 1–2 շաբաթ կամ 2–4 շաբաթ ընդմիջումներով, որից հետո կարող են նշանակվել պահպանող պրոցեդուրաներ։
Բուժման վերջնական սխեման որոշվում է բժշկի կողմից՝ մաշկի վիճակի և ընտրված RF տեխնոլոգիայի հիման վրա։
Վերականգնման շրջան չի պահանջում 
Պրոցեդուրայից հետո հնարավոր է թեթև կարմրություն կամ տաքության զգացողություն, որոնք սովորաբար արագ անցնում են։
Շատ դեպքերում հնարավոր է վերադառնալ առօրյա գործունեությանը անմիջապես պրոցեդուրայից հետո։
ընթացքը`
Մշակվող հատվածը մաքրվում է։ Հեռացվում են դիմահարդարման և խնամքի միջոցների մնացորդները։ Անհրաժեշտության դեպքում կիրառվում է համապատասխան հաղորդիչ գել, Մոնոպոլյար RF-ի դեպքում պացիենտի ջեռքին տրվում է հատուկ հաղորդիչ էլեկտրոդ, որը ապահովում է ռադիոհաճախական հոսանքի ճիշտ շրջանառությունը սարքի և մարմնի միջև։ Այնուհետև մասնագետը հատուկ RF գլխիկով մշակում է նախատեսված հատվածը՝ մաշկին փոխանցելով վերահսկվող ռադիոհաճախական էներգիա։
ElviMed-ում RF լիֆտինգի տեխնոլոգիան ընտրվում է անհատական՝ հաշվի առնելով մաշկի թուլացման աստիճանը, մշակվող հատվածը և ցանկալի արդյունքը։

ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բաժանորդագրվե՛ք մեր առաջարկները և նորությունները ժամանակին ստանալու համար 

Բաժանորդագրվեք

Կոնտակտներ

+374 55 440 064

  • Untitled design (1)
  • Untitled design (2)

Աշխատանքային գրաֆիկ

Երկուշաբթի - Կիրակի

10։00 - 20։00

Հասցե՝

ք․ Երևան, Տերյան 8

© 2023-2026 by Slice Consulting

bottom of page