top of page

Բոտուլինոթերապիա

Բոտուլինոթերապիա / Botox
Բոտուլինոթերապիան ներարկային պրոցեդուրա է, որի ընթացքում բոտուլինային տոքսինը ժամանակավորապես նվազեցնում է որոշ մկանների ակտիվությունը՝ նպաստելով միմիկական կնճիռների հարթեցմանը և դեմքի ավելի հանգիստ ու երիտասարդ տեսքին։
ElviMed-ում բոտուլինոթերապիան իրականացվում է Botox և Dysport պատրաստուկներով՝ բժշկի կողմից ընտրված դեղաչափով և ներարկման կետերով՝ կախված պացիենտի անատոմիական առանձնահատկություններից և ցանկալի արդյունքից։
Դեմքի հատվածներ
Միջհոնք — հոնքերի միջև արտահայտվող ուղղահայաց միմիկական կնճիռների նվազեցում։
Ճակատ — ճակատի հորիզոնական միմիկական կնճիռների հարթեցում։
Աչքերի շուրջ — աչքերի արտաքին անկյուններում առաջացող «ագռավի ոտքերի» նվազեցում։
Foxy Eyes — հոնքի արտաքին հատվածի թեթև բարձրացման և հայացքի ավելի բաց ու ձգված տեսքի ստեղծման նպատակով։
Օվալի շտկում — ստորին երրորդականի որոշ մկանների թուլացման միջոցով դեմքի ուրվագծի տեսողական բարելավում։
Քթի ծայրի շտկում — քթի ծայրը ներքև քաշող մկանների թուլացման միջոցով քթի ծայրի թեթև բարձրացման նպատակով։
Պարանոց
Պարանոցի բոտուլինոթերապիան կարող է կիրառվել պլատիզմայի արտահայտված ակտիվության դեպքում՝ պարանոցի մկանային լարվածության և որոշ տեսանելի ձգող գծերի նվազեցման, ինչպես նաև պարանոցի ու ստորին ծնոտի ուրվագծի տեսողական բարելավման նպատակով։
Թևատակեր
Թևատակերի բոտուլինոթերապիան կիրառվում է ավելորդ քրտնարտադրության (հիպերհիդրոզի) նվազեցման համար։ Բոտուլինային տոքսինը ժամանակավորապես արգելակում է քրտնագեղձերի նյարդային ազդակների փոխանցումը՝ նվազեցնելով քրտինքի արտադրությունը։
Full Face + պարանոց
Full Face (+ պարանոց) փաթեթը ներառում է մի քանի գոտիների համակցված բոտուլինոթերապիա՝ ընտրված անհատական ցուցումներով։ Բժիշկը գնահատում է դեմքի միմիկական ակտիվությունը և կազմում ներարկումների անհատական սխեմա՝ պահպանելով դեմքի բնական արտահայտչականությունը։
Բոտուլինային տոքսինի ազդեցությունը
Արդյունքը սովորաբար սկսում է նկատվել մի քանի օրվա ընթացքում, իսկ վերջնական ազդեցությունը գնահատվում է մոտ 10–14 օր անց։ Արդյունքի տևողությունը անհատական է և հաճախ կազմում է մոտ 4-6 ամիս։
Պրոցեդուրայից առաջ պարտադիր իրականացվում է բժշկի խորհրդատվություն, որի ընթացքում որոշվում են համապատասխան պատրաստուկը, դեղաչափը և ներարկման կետերը։
ElviMed-ում աշխատում ենք Կորեական  և ամերիկյան նյութերով ՝ բժշկական ցուցումներին համապատասխան և անհատական ընտրված դեղաչափերով։

Բաժանորդագրվե՛ք մեր առաջարկները և նորությունները ժամանակին ստանալու համար 

Բաժանորդագրվեք

Կոնտակտներ

+374 55 440 064

  • Untitled design (1)
  • Untitled design (2)

Աշխատանքային գրաֆիկ

Երկուշաբթի - Կիրակի

10։00 - 20։00

Հասցե՝

ք․ Երևան, Տերյան 8

© 2023-2026 by Slice Consulting

bottom of page