HydroPeptide / Մաշկի պրոֆեսիոնալ Խնամք
HydroPeptide — պրոֆեսիոնալ դեմքի խնամք / ԱՄՆ 🇺🇸
Պեպտիդային տեխնոլոգիա՝ մաշկի երիտասարդացման, փայլի և որակի բարելավման համար
HydroPeptide-ի պրոֆեսիոնալ խնամքը բազմափուլ կոսմետոլոգիական պրոտոկոլների շարք է, որի ընթացքում ընտրվում է մաշկի կոնկրետ կարիքներին համապատասխան խնամքի ծրագիր։
Յուրաքանչյուր պրոտոկոլ ունի իր հիմնական ուղղվածությունը՝ գունաբացում, փայլ, երիտասարդացում, ձգում, թարմացում կամ հակակուպերոզային խնամք։
HydroPeptide-ի պրոֆեսիոնալ խնամքի շարքերը
- Bright & Glow — 30–45+ Գունաբացող և փայլեցնող խնամք
Նախատեսված է մաշկի խամրած տեսքի, անհավասար երանգի և պիգմենտային փոփոխությունների համալիր խնամքի համար։
Նպատակն է՝
- միատարրացնել մաշկի երանգը
- բարձրացնել պայծառությունը
- թարմացնել մաշկի տեսքը
2․ Luxury Lift — 35–40+ Ձգող և երիտասարդացնող խնամք
Նախատեսված է մաշկի առաձգականության և տոնուսի նվազման, մանր կնճիռների ու տարիքային փոփոխությունների դեպքում։
Նպատակն է՝
- բարելավել մաշկի ձգվածությունն ու առաձգականությունը
- հարթեցնել տեքստուրան
- հաղորդել ավելի երիտասարդ և խնամված տեսք
3․ Vitaskin — 30–35+ Գունաբացող և երիտասարդացնող խնամք
Համակցում է մաշկի պայծառության և տարիքային փոփոխությունների դեմ ուղղված խնամքի մոտեցումները։
Նպատակն է՝
- բարելավել մաշկի երանգը
- նվազեցնել խամրած տեսքը
- աջակցել մաշկի երիտասարդ և առողջ տեսքին
4․ Miracle Glow — 20–30+ Գունաբացող և թարմեցնող խնամք
Նախատեսված է երիտասարդ մաշկի համար՝ հատկապես խամրած, հոգնած և անհավասար երանգ ունեցող մաշկի դեպքում։
Նպատակն է՝
- թարմացնել մաշկը
- բարձրացնել պայծառությունը
- հաղորդել առողջ և բնական փայլ
5․ Blueberry Bliss — 30–35+ Հակակուպերոզային և երիտասարդացնող խնամք Նախատեսված է զգայուն, կարմրության և կուպերոզային դրսևորումների հակված մաշկի համար՝ միաժամանակ երիտասարդացնող խնամքի բաղադրիչով։
Նպատակն է՝
- հանգստացնել մաշկը
- բարելավել մաշկի ընդհանուր տեսքը
- աջակցել պաշտպանական և վերականգնողական գործընթացներին
Պրոցեդուրայի ընթացքը
HydroPeptide-ի պրոֆեսիոնալ խնամքի յուրաքանչյուր պրոտոկոլ ընտրվում է մաշկի վիճակին և նպատակին համապատասխան, ուստի փուլերը կարող են տարբեր լինել։
Սովորաբար խնամքը ներառում է՝ Մաշկի գնահատում → մաքրում → նախապատրաստում → էքսֆոլիացիա/պիլինգ → ակտիվ բաղադրիչների կիրառում → դիմակ → վերջնական խնամք և SPF։ Պրոտոկոլի կոնկրետ փուլերն ու օգտագործվող միջոցները որոշվում են մասնագետի կողմից։
Ի՞նչ արդյունք կարելի է ակնկալել
Կախված ընտրված պրոտոկոլից՝ մաշկը կարող է դառնալ՝
- ավելի պայծառ
- հարթ
- թարմ
- խոնավեցված
- ձիգ
- առաձգական և խնամված
HydroPeptide-ի պրոֆեսիոնալ խնամքը ընտրվում է անհատական՝ ըստ մաշկի տարիքի, վիճակի և հիմնական խնդրի։ Ճիշտ պրոտոկոլը՝ ճիշտ մաշկի համար։

















