KOSMOTEROS Professionnel Paris — Ֆրանսիա 🇫🇷
Մասնագիտական կոսմետոլոգիական խնամք՝ մաշկի անհատական կարիքներին համապատասխան
Kosmoteros-ի պրոֆեսիոնալ խնամքը նախատեսված է մաշկի տարբեր խնդիրների նպատակային շտկման և ընդհանուր վիճակի բարելավման համար։
Խնամքի միջոցներն ու պրոտոկոլը ընտրվում են՝ հաշվի առնելով մաշկի տեսակը, զգայունությունը, առկա խնդիրը և ցանկալի արդյունքը։
Ո՞ր խնդիրների դեպքում է կիրառվում
Կախված ընտրված պրոտոկոլից՝ Kosmoteros-ի խնամքը կարող է ուղղված լինել՝
-ջրազրկված և չոր մաշկի
-խամրած և հոգնած մաշկի,
-յուղոտ և կոմբինացված մաշկի,
-պիգմենտացիայի,
-անհարթ մաշկի տեքստուրայի,
-լայնացած ծակոտիների,
-ակնեի և հետակնեային փոփոխությունների համալիր խնամքի,
-զգայուն և կարմրության հակված մաշկի,
-տարիքային փոփոխությունների և էլաստիկության նվազման դեպքում։
Պրոցեդուրայի ընթացքը
Խնամքը սկսվում է մաշկի մասնագիտական գնահատումից, որից հետո ընտրվում է համապատասխան Kosmoteros պրոտոկոլ։
Կախված ընտրված խնամքից՝ կարող են ներառվել՝
մաքրում → մաշկի նախապատրաստում → էքսֆոլիացիա կամ պիլինգ → ակտիվ միջոցների կիրառում → դիմակ → խոնավեցնող/վերականգնող խնամք → SPF պաշտպանություն։
Պրոտոկոլի փուլերը կարող են փոփոխվել՝ ըստ մաշկի վիճակի և ընտրված շարքի։
Ի՞նչ արդյունք է տալիս
Կախված խնամքի ուղղությունից՝ նպատակն է ստանալ՝
ավելի մաքուր • հարթ • խոնավեցված • պայծառ • հանգստացած և խնամված մաշկ։
Խնամքը կարող է իրականացվել նաև որպես ապարատային կամ ներարկային պրոցեդուրաներին լրացնող մասնագիտական խնամք՝ բժշկի կամ կոսմետոլոգի ցուցումով։
Հաճախականություն
Խնամքի հաճախականությունը որոշվում է անհատական՝ կախված մաշկի կարիքներից և ընտրված պրոտոկոլից։ Որպես կանոն, այն կարող է իրականացվել 2–4 շաբաթը մեկ, իսկ պիլինգային ավելի ինտենսիվ պրոտոկոլների դեպքում՝ մասնագետի սահմանած ընդմիջումներով։
Kosmoteros-ի պրոֆեսիոնալ խնամքը ընտրվում է ոչ թե պարզապես որպես «դեմքի մաքրում», այլ որպես մաշկի կոնկրետ կարիքին համապատասխան անհատական պրոտոկոլ։
Մաշկի գնահատում → ճիշտ խնամքի ընտրություն → նպատակային պրոտոկոլ → տեսանելի և խնամված արդյունք։