Միկրոտոկային թերապիա մեղմ էլեկտրական իմպուլսներ
Միկրոտոկային թերապիան ոչ ինվազիվ ապարատային պրոցեդուրա է, որի ընթացքում մաշկին և մակերեսային հյուսվածքներին փոխանցվում են ցածր ինտենսիվության էլեկտրական իմպուլսներ։
Պրոցեդուրան կիրառվում է մաշկի ընդհանուր որակի բարելավման, տոնուսի պահպանման և դեմքի ավելի թարմ ու ձիգ տեսքի ստացման նպատակով։
Ո՞ր խնդիրների դեպքում է կիրառվում
- մաշկի տոնուսի և էլաստիկության նվազում,
- դեմքի օվալի թուլացում,
- այտուցվածութուն
- հոգնած և խամրած տեսք,
- մանր կնճիռներ,
- մաշկի ընդհանուր որակի բարելավման անհրաժեշտություն
Ինչպե՞ս է ազդում
Միկրոտոկային ազդեցությունը կարող է նպաստել միկրոշրջանառության և ավշային արտահոսքի խթանմանը, ինչպես նաև մաշկի և մակերեսային հյուսվածքների ֆունկցիոնալ ակտիվացմանը։
Դրա արդյունքում նպատակն է ստանալ՝
ավելի թարմ տեսք • նվազած այտուցվածություն • ավելի արտահայտված օվալ • հարթ և խնամված մաշկ։
Այն կարող է որոշ բժշկական և վերականգնողական իրավիճակներում՝ մասնագետի ցուցումով
Հիմնական կիրառությունները
Դեմքի տոնուսի և օվալի բարելավում
Միկրոտոկները կարող են նպաստել միկրոշրջանառության և ավշային արտահոսքի խթանմանը՝ օգնելով նվազեցնել այտուցվածությունը և հաղորդել դեմքին ավելի թարմ ու հստակ տեսք։
Կիրառվում է՝
- դեմքի օվալի թուլացման,
- այտուցվածության,
- հոգնած տեսքի,
- մաշկի տոնուսի նվազման դեպքում։
Բոտուլինոթերապիայից հետո
Միկրոտոկային թերապիան որոշ դեպքերում կարող է կիրառվել բոտուլինոթերապիայից հետո առաջացած անցանկալի կամ չափազանց արտահայտված մկանային թուլության դեպքում՝ բժշկի ցուցումով։
Օրինակ՝ երբ բոտուլինոտոքսինի ազդեցությունը տվյալ հատվածում ավելի ուժեղ է արտահայտվել, քան նախատեսված էր, մասնագետը կարող է ընտրել համապատասխան վերականգնողական մոտեցում՝ տվյալ մկանային հատվածի ակտիվացման նպատակով։
Կարևոր է․ միկրոտոկը չի «չեզոքացնում» բոտուլինոտոքսինը և չի վերացնում դրա ազդեցությունը անմիջապես։ Այն կարող է կիրառվել որպես օժանդակ մեթոդ՝ մկանային ակտիվության վերականգնման գործընթացին աջակցելու համար։
Հետվիրահատական վերականգնում
Միկրոտոկային թերապիան կարող է կիրառվել նաև հետվիրահատական վերականգնողական ծրագրերում՝ բժշկի նշանակմամբ։
Այն կարող է օգնել՝
-այտուցվածության նվազեցմանը,
-ավշային հոսքի խթանմանը,
-տեղային միկրոշրջանառության բարելավմանը,
-հյուսվածքների վերականգնման գործընթացին աջակցելուն։
Հատկապես կարևոր է, որ հետվիրահատական շրջանում պրոցեդուրան իրականացվի բժշկի թույլտվությամբ և համապատասխան ժամանակահատվածում։
Հաճախականություն
Հաճախականությունը կախված է կիրառման նպատակից։
Էսթետիկ խնամքի դեպքում՝ կարող է իրականացվել կուրսով
Այտուցների կամ հետվիրահատական վերականգնման դեպքում՝ հաճախականությունը որոշվում է բժշկի կողմից։
Բոտուլինոթերապիայից հետո՝ կիրառման անհրաժեշտությունն ու ռեժիմը որոշվում են անհատական՝ հաշվի առնելով բոտուլինոտոքսինի ազդեցության աստիճանը և բուժվող մկանային հատվածը։
Միկրոտոկային թերապիան ElviMed-ում կիրառվում է ոչ միայն էսթետիկ նպատակներով, այլև բժշկի ցուցումով՝ այտուցների, հետվիրահատական վերականգնման և որոշ դեպքերում բոտուլինոթերապիայից հետո մկանային ակտիվության վերականգնմանն աջակցելու համար։