
FAU Shiny Pumpkin Therapy - Վերականգնող խնամք
Ծառայության մասին
FAU Shiny Pumpkin Therapy-ն պրոֆեսիոնալ խնամք է, որը հիմնված է դդմի ֆերմենտների, AHA թթուների և ակտիվ սնուցող բաղադրիչների համադրության վրա։ Այն նպաստում է մաշկի նուրբ էքսֆոլիացիային, խորը խոնավեցմանը և բջջային վերականգնմանը՝ հաղորդելով մաշկին առողջ փայլ և հարթ տեքստուրա։
Ցուցումներ
Խամրած և հոգնած մաշկ
Անհավասար մաշկի երանգ
Մանր կնճիռներ
Չոր և ջրազրկված մաշկ
Անհարթ տեքստուրա
Լուսավորության և կենսունակության կորուստ
Արդյունք
Ավելի հարթ և նուրբ մաշկ
Լուսավորված և միատարր երանգ
Խորը խոնավեցում և սնուցում
Բարելավված առաձգականություն
Թարմ, առողջ և փայլուն տեսք
Վերականգնված մաշկային բնական հավասարակշռություն
Ինչու ընտրել FAU Shiny Pumpkin Therapy-ը
Նուրբ, բայց արդյունավետ ֆերմենտային էքսֆոլիացիա
Օգնում է խթանել բջջային բնական թարմացումը
Հարմար է մաշկի մեծամասնության համար, այդ թվում՝ զգայուն և ջրազրկված մաշկի
Չի պահանջում վերականգնողական շրջան
Տեսանելի թարմություն և առողջ փայլ արդեն առաջին պրոցեդուրայից հետո, իսկ կուրսային կիրառման դեպքում՝ առավել արտահայտված և երկարատև
Պրոցեդուրայի փուլերը՝
Մաշկի ախտորոշում և նախապատրաստում
Մաշկի վիճակի գնահատում, դիմահարդարման հեռացում և նուրբ մաքրում։
Խորը մաքրում
Մաշկի մակերեսային աղտոտվածքների և ավելորդ ճարպի հեռացում՝ ակտիվ բաղադրիչների արդյունավետ ներթափանցման համար։
Pumpkin Enzyme Therapy (դդմային ֆերմենտային խնամք)
Դդմի ֆերմենտների և ակտիվ բաղադրիչների ազդեցությամբ իրականացվում է նուրբ էքսֆոլիացիա, խթանվում է բջջային թարմացումը և բարելավվում է մաշկի տեքստուրան։
Ակտիվ շիճուկի կիրառում
Մաշկի կարիքներին համապատասխան ընտրված ակտիվ շիճուկի ներմուծում՝ խոնավեցման, վերականգնման և լուսավորման նպատակով։
Սնուցող և հանգստացնող դիմակ
Խորը խոնավեցնում, հանգստացնում և վերականգնում է մաշկի պաշտպանական պատնեշը։
Ավարտական խնամք
Կիրառվում են եզրափակիչ միջոցներ՝ խոնավեցնող կրեմ և արևապաշտպան SPF, որոնք պաշտպանում են մաշկը արտաքին ազդեցություններից և ամրապնդում պրոցեդուրայի արդյունքը։

