top of page

Մաշկաբանի խորհրդատվություն և բուժում

Խորհրդատվություն
Անհատական մոտեցում՝ ճիշտ ախտորոշումից մինչև բուժման հստակ պլան
ElviMed կենտրոնում իրականացվում է մասնագիտական խորհրդատվություն, որի ընթացքում բժիշկը մանրամասն գնահատում է պացիենտի մաշկի կամ մարմնի խնդիրները, դրա արտահայտվածությունը և անհատական առանձնահատկությունները։ Խորհրդատվության նպատակն է ոչ միայն ընտրել համապատասխան պրոցեդուրան, այլ նախ հասկանալ խնդրի պատճառը և որոշել՝ որ մեթոդն է տվյալ դեպքում առավել նպատակահարմար և անվտանգ։
Խորհրդատվության ընթացքում
գնահատվում է մաշկի և հյուսվածքների ընդհանուր վիճակը,
քննարկվում են պացիենտի հիմնական գանգատներն ու ցանկալի արդյունքը,
անհրաժեշտության դեպքում իրականացվում է համապատասխան ախտորոշիչ հետազոտություն,
գնահատվում են առկա հակացուցումները,
ընտրվում է անհատական բուժման կամ խնամքի ծրագիր,
անհրաժեշտության դեպքում առաջարկվում է պրոցեդուրաների համակցված մոտեցում։
Մասնագիտական խորհրդատվություն 
Մաշկի, մազերի և էսթետիկ խնդիրների անհատական գնահատում ու բուժման պլանավորում
ElviMed կենտրոնում իրականացվում է պրոֆեսիոնալ մաշկաբանական և էսթետիկ բժշկական խորհրդատվություն, որի ընթացքում մասնագետը գնահատում է պացիենտի մաշկի, մազերի և հյուսվածքների վիճակը, բացահայտում առկա խնդիրները և ընտրում համապատասխան բուժման ռազմավարությունը։
Խորհրդատվությունը ներառում է ոչ միայն էսթետիկ պրոցեդուրայի ընտրություն, այլև մաշկաբանի մասնագիտական զննում, անհրաժեշտության դեպքում ախտորոշում և բուժման նշանակում
Խորհրդատվության ընթացքում
իրականացվում է մաշկաբանի մասնագիտական զննում և խորհրդատվություն,
գնահատվում են մաշկի, մազերի և եղունգների վիճակը,
ուսումնասիրվում են պացիենտի գանգատները և խնդրի պատմությունը,
անհրաժեշտության դեպքում նշանակվում են լաբորատոր կամ գործիքային հետազոտություններ,
իրականացվում է մաշկաբանական խնդիրների ախտորոշում,
նշանակվում է անհատական բուժում և տնային խնամք,
էսթետիկ խնդիրների դեպքում ընտրվում են համապատասխան ներարկումային, ապարատային, լազերային կամ խնամքային պրոցեդուրաներ։

ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բաժանորդագրվե՛ք մեր առաջարկները և նորությունները ժամանակին ստանալու համար 

Բաժանորդագրվեք

Կոնտակտներ

+374 55 440 064

  • Untitled design (1)
  • Untitled design (2)

Աշխատանքային գրաֆիկ

Երկուշաբթի - Կիրակի

10։00 - 20։00

Հասցե՝

ք․ Երևան, Տերյան 8

© 2023-2026 by Slice Consulting

bottom of page