DR.PEN / Ֆրակցիոն միկրոասեղային մեզոթերապիա
Ֆրակցիոն միկրոասեղային մեզոթերապիան իրականացվում է DR.PEN սարքի միջոցով, որի միկրոասեղները ստեղծում են մաշկի վրա բազմաթիվ մանր, վերահսկվող միկրոծակեր։ Միկրոասեղների միջոցով առաջացած միկրոտրավմաները խթանում են մաշկի բնական վերականգնողական գործընթացները, իսկ պրոցեդուրայի ընթացքում ընտրված ակտիվ բաղադրիչները կարող են կիրառվել մաշկի վրա՝ ըստ բուժման նպատակի։
Պրոցեդուրայի ընթացքը
Մասնագետը գնահատում է մաշկի վիճակը և որոշում անհրաժեշտ ակտիվ բաղադրիչներն ու միկրոասեղների համապատասխան խորությունը։
Կարող է կիրառվել մեզոկոկտեյլներ , էկզոսոմներ , PRP / պլազմա
Մաշկը մաքրվում և ախտահանվում է։ Անհրաժեշտության դեպքում կիրառվում է տեղային անզգայացում։
Սարքի միկրոասեղները վերահսկվող կերպով ներթափանցում են մաշկ՝ ստեղծելով բազմաթիվ միկրոալիքներ։ Խորությունը և ինտենսիվությունը կարգավորվում են ըստ բուժվող հատվածի և խնդրի։ Ըստ բժշկի նշանակման՝ կարող են օգտագործվել համապատասխան ակտիվ բաղադրիչներ՝ մաշկի խոնավեցման, վերականգնման կամ այլ նպատակներով։ Պրոցեդուրայի ավարտից հետո կիրառվում են հանգստացնող և վերականգնող միջոցներ։
Ո՞ր խնդիրների դեպքում է կիրառվում
-մաշկի անհարթ տեքստուրա,
-լայնացած ծակոտիներ,
-մանր կնճիռներ,
-պոստակնե սպիներ,
-մաշկի տոնուսի նվազում,
-ջրազրկված և խամրած մաշկ,
-մաշկի ընդհանուր երիտասարդացման և վերականգնման նպատակով։
Վերականգնման շրջան
Պրոցեդուրայից հետո հնարավոր է կարմրություն, թեթև այտուց և զգայունություն։ Սովորաբար մաշկի արտաքին կարմրությունը նվազում է 1–3 օրվա ընթացքում, սակայն վերականգնման ժամկետը կախված է մշակման խորությունից և ինտենսիվությունից։
Հաճախականություն
Կախված մաշկի վիճակից և բուժման նպատակից՝ կարող է առաջարկվել 3–6 պրոցեդուրայի կուրս՝ մոտ 3–4 շաբաթ ընդմիջումներով