Պլազմոթերապիա / PRP
Պլազմոթերապիան (PRP — Platelet-Rich Plasma) պրոցեդուրա է, որի ընթացքում պացիենտի սեփական արյունից առանձնացվում է թրոմբոցիտներով հարուստ պլազման և ներարկվում բուժվող հատվածում։ PRP-ի մեջ առկա թրոմբոցիտները պարունակում են աճի գործոններ և այլ կենսաբանական ակտիվ նյութեր, որոնք մասնակցում են հյուսվածքների վերականգնման գործընթացներին։
Պրոցեդուրայի ընթացքը
Պացիենտից վերցվում է փոքր քանակությամբ երակային արյուն։ Արյունը մշակվում է հատուկ համակարգի միջոցով՝ առանձնացնելու անհրաժեշտ պլազմային ֆրակցիան։
Ստացված պլազման բժշկի կողմից ներարկվում է բուժվող հատվածի համապատասխան շերտերում՝ ընտրված տեխնիկայով։
PRP-ն կարող է իրականացվել դեմքի, պարանոցի, դեկոլտեի և գլխամաշկի հատվածներում՝ ըստ ցուցումների։
Ո՞ր խնդիրների դեպքում է կիրառվում
PRP-ն կարող է կիրառվել՝
-մաշկի ընդհանուր երիտասարդացման,
-մաշկի տոնուսի և էլաստիկության բարելավման,
-մանր կնճիռների,
-պոստակնե սպիների համալիր բուժման,
-մաշկի վերականգնման,
-մազաթափության որոշ տեսակների համալիր բուժման ծրագրերում։
Ինչո՞վ է առանձնանում PRP-ն
Պրոցեդուրայի համար օգտագործվում է պացիենտի սեփական կենսանյութը, ուստի այն չի պահանջում օտարածին ֆիլլերի կամ այլ սինթետիկ նյութի ներարկում։ PRP-ի նպատակն է ոչ թե պարզապես ծավալ ավելացնել, այլ խթանել մաշկի բնական վերականգնողական գործընթացները։
Վերականգնման շրջան
Ներարկման հատվածներում կարող են առաջանալ փոքր կարմրություն, այտուց, զգայունություն կամ մանր կապտուկներ։ Դրանք սովորաբար աստիճանաբար անցնում են մի քանի օրվա ընթացքում։
Հաճախականություն
Կախված խնդրից՝ հաճախ կիրառվում է 4-6 պրոցեդուրայի կուրս՝ մոտ 1-2 շաբաթ ընդմիջումով, որից հետո կարող են նշանակվել պահպանող պրոցեդուրաներ։
Բուժման վերջնական սխեման որոշվում է բժշկի խորհրդատվությունից հետո՝ հաշվի առնելով մաշկի կամ գլխամաշկի վիճակը և բուժման նպատակը։
Որոշ դեպքերում միկրոասեղային տեխնոլոգիան և PRP-ն կարող են համակցվել։ DR.PEN-ի միջոցով ստեղծված միկրոալիքները և մաշկի վերահսկվող խթանումը կարող են համադրվել PRP-ի կիրառման հետ՝ որպես անհատական վերականգնողական պրոտոկոլի մաս։ ElviMed-ում համակցված բուժման հնարավորությունը որոշվում է բժշկի կողմից՝ անհատական ցուցումներով։