top of page

Բիոռևիտալիզացիա

Բիոռեվիտալիզացիա

Խորը խոնավեցում, մաշկի որակի բարելավում և երիտասարդացման խթանում

 

Բիոռեվիտալիզացիան ներարկումային պրոցեդուրա է, որի ընթացքում մաշկի մեջ ներմուծվում է հիալուրոնաթթվի հիմքով կենսաակտիվ նյութ՝ մաշկի խոնավության, առաձգականության և ընդհանուր որակի բարելավման նպատակով։ Ի տարբերություն ֆիլլերների՝ բիոռեվիտալիզացիայի հիմնական նպատակը ծավալ ստեղծելը կամ դեմքի ձևը փոխելը չէ, այլ մաշկի որակի բարելավումը, խորը խոնավեցումը և բնական վերականգնողական գործընթացների խթանումն է։

 

Բիոռեվիտալիզացիան կարող է կիրառվել՝

  • ջրազրկված մաշկի
  • չորության և ձգվածության զգացողության
  • մաշկի խամրած տեսքի
  • մանր կնճիռների
  • մաշկի էլաստիկության նվազման
  • մաշկի տոնուսի նվազման
  • անհարթ տեքստուրայի
  • տարիքային փոփոխությունների
  • արևային ազդեցությունից վնասված մաշկի համալիր խնամքի դեպքում

 

Կարող է կիրառվել դեմքի, պարանոցի, դեկոլտեի և ձեռքերի հատվածներում՝ ըստ պատրաստուկի ցուցումների։

 

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

Բիոռեվիտալիզացիայի արդյունքում նպատակ է դրվում բարելավել՝ մաշկի խոնավությունը

  • հարթությունը
  • առաձգականությունը
  • տոնուսը
  • պայծառությունը
  • ընդհանուր որակը

 

Մաշկը կարող է դառնալ ավելի հարթ, խոնավեցված, թարմ և առողջ տեսքով։ Հիալուրոնաթթուն նաև մասնակցում է մաշկի բնական կառուցվածքային գործընթացներին, իսկ որոշ պատրաստուկների դեպքում լրացուցիչ բաղադրիչները կարող են ուղղված լինել կոնկրետ խնդիրների՝ կախված արտադրանքի բաղադրությունից։

 

Հաճախականություն

Կախված պատրաստուկից և մաշկի վիճակից՝ հաճախ նշանակվում է 2–4 պրոցեդուրայից բաղկացած կուրս՝ մոտ 2–4 շաբաթ ընդմիջումներով։ Հետագայում կարող են իրականացվել պահպանող պրոցեդուրաներ՝ բժշկի կողմից ընտրված անհատական ժամանակացույցով։ Պրոցեդուրաների քանակն ու միջակայքը կախված են կոնկրետ պատրաստուկից և դրա կիրառման պաշտոնական ցուցումներից։

 

Վերականգնման շրջան

Պրոցեդուրայից հետո հնարավոր է՝

  • փոքր պապուլաներ ներարկման կետերում
  • թեթև կարմրություն
  • փոքր այտուց
  • զգայունություն
  • երբեմն՝ փոքր կապտուկներ , որոնց Մաշկի մակերեսային պապուլաները սովորաբար աստիճանաբար հարթվում են 1–3 օրվա ընթացքում, սակայն անհատական վերականգնման ժամանակը կարող է տարբեր լինել։

 

ElviMed-ում բիոռեվիտալիզացիայի պատրաստուկն ու բուժման սխեման ընտրվում են անհատական՝ հաշվի առնելով մաշկի վիճակը, տարիքը, խնդիրը և ցանկալի արդյունքը։

 

Բիոռեվիտալիզացիա — ոչ թե դեմքի ձևի փոփոխություն, այլ մաշկի որակի բարելավում՝ ներսից։

 

Profhilo 🇮🇹 Իտալիա

Խորը խոնավեցում, մաշկի ձգություն և երիտասարդացում

Viscoderm Hydrobooster 🇨🇭 Շվեյցարիա

Խոնավեցում, մաշկի հարթեցում, մանր կնճիռներ

Restylane Vital 🇨🇭 Շվեյցարիա

Խոնավեցում, առաձգականություն, մաշկի որակի բարելավում

Ejal 40 🇮🇹 Իտալիա

Խոնավեցում, բիոռեպարացիա, մաշկի խտության և առաձգականության բարելավում

Long Lasting 🇪🇸 Իսպանիա

Երկարատև խոնավեցում, մաշկի որակի և առաձգականության բարելավում

Novacutan BioPro 🇫🇷 Ֆրանսիա

Բիոռեպարացիա, վերականգնում, երիտասարդացում

Meso Sculpt C71 🇫🇷 Ֆրանսիա

Մաշկի տոնուս, խտություն, երիտասարդացում

Meso Eye 🇫🇷 Ֆրանսիա

Աչքերի շրջանի խոնավեցում և երիտասարդացում

Amalian Balance 🇩🇪 Գերմանիա

Խոնավեցում, մաշկի հավասարակշռում և որակի բարելավում

Hydro Deluxe Neauvia 🇮🇹 Իտալիա

Ինտենսիվ խոնավեցում, մաշկի երիտասարդացում

Revi Eye 🇷🇺 Ռուսաստան

Աչքերի շրջանի խոնավեցում, թարմացում, երիտասարդացում

Revi Silk 🇷🇺 Ռուսաստան

Խոնավեցում, փայլ, մաշկի հարթեցում

Revi Strong 🇷🇺 Ռուսաստան

Ինտենսիվ վերականգնում, խտություն, երիտասարդացում

Revi Style 🇷🇺 Ռուսաստան

Խոնավեցում, տոնուս, մաշկի ընդհանուր որակի բարելավում

Jalupro Young Eye 🇮🇹 Իտալիա

Աչքերի շրջանի խոնավեցում, վերականգնում, մանր կնճիռներ

Jalupro HMW 🇮🇹 Իտալիա

Խոնավեցում, առաձգականություն, մաշկի որակ

Jalupro Super Hydro 🇮🇹 Իտալիա

Խորը խոնավեցում, բիոռեպարացիա, երիտասարդացում

Jalor Peptyform 52 🇮🇹 Իտալիա

Պեպտիդային բիոստիմուլյացիա, երիտասարդացում, մաշկի խտություն

Jalor Revyform 2H2 🇮🇹 Իտալիա

Վերականգնում, խոնավեցում, մաշկի որակի բարելավում

Hyamino Care 50 🇮🇹 Իտալիա

Հիալուրոնաթթու + ամինաթթուներ, խոնավեցում և վերականգնում

Jalor Halyx 🇮🇹 Իտալիա

Խոնավեցում, մաշկի որակի և առաձգականության բարելավում

ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բաժանորդագրվե՛ք մեր առաջարկները և նորությունները ժամանակին ստանալու համար 

Բաժանորդագրվեք

Կոնտակտներ

+374 55 440 064

  • Untitled design (1)
  • Untitled design (2)

Աշխատանքային գրաֆիկ

Երկուշաբթի - Կիրակի

10։00 - 20։00

Հասցե՝

ք․ Երևան, Տերյան 8

© 2023-2026 by Slice Consulting

bottom of page