Մեզոթերապիա
Մաշկի խոնավեցում, սնուցում և վերականգնում
Մեզոթերապիան ներարկային պրոցեդուրա է, որի ընթացքում մաշկի համապատասխան շերտեր ներմուծվում են ընտրված ակտիվ բաղադրիչներ՝ մաշկի վիճակը և բուժման նպատակները հաշվի առնելով։
Օգտագործվող պատրաստուկի բաղադրությունը կարող է ներառել հիալուրոնաթթու, վիտամիններ, ամինաթթուներ, պեպտիդներ և այլ կենսաբանական ակտիվ բաղադրիչներ՝ կախված ընտրված պրոտոկոլից։
Մեզոթերապիայի նպատակն է ոչ միայն մաշկի արտաքին տեսքի բարելավումը, այլև մաշկի որակի, խոնավության, տոնուսի և վերականգնողական գործընթացների աջակցումը։
Պրոցեդուրայից հետո կիրառվում են համապատասխան հանգստացնող և վերականգնող միջոցներ։
Ո՞ր խնդիրների դեպքում է կիրառվում
Մեզոթերապիան կարող է կիրառվել՝
-ջրազրկված և չոր մաշկի,
-մաշկի խամրած տեսքի,
-մաշկի տոնուսի նվազման,
-մանր կնճիռների,
-մաշկի էլաստիկության նվազման,
-պիգմենտային որոշ փոփոխությունների համալիր ծրագրերում,
-մաշկի ընդհանուր որակի և տեքստուրայի բարելավման,
-պարանոցի և դեկոլտեի երիտասարդացման նպատակով։
Կախված օգտագործվող նյութից՝ մեզոթերապիան կարող է կիրառվել նաև գլխամաշկի և մազերի համալիր բուժման ծրագրերում։
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Բուժման արդյունքում նպատակ է դրվում բարելավել՝
մաշկի խոնավությունը • հարթությունը • տոնուսը • էլաստիկությունը • պայծառությունը • ընդհանուր որակը։
Հաճախականություն
Կախված պատրաստուկից և բուժման նպատակից՝ հաճախ իրականացվում է 3–5 պրոցեդուրայից բաղկացած կուրս՝ մոտ 2–4 շաբաթ ընդմիջումներով։
Հետագայում կարող են նշանակվել պահպանող պրոցեդուրաներ։
Վերականգնման շրջան
Հնարավոր են թեթև կարմրություն, փոքր այտուց, զգայունություն կամ ներարկման փոքր հետքեր։ Սովորաբար դրանք նվազում են 1–3 օրվա ընթացքում։
Մեզոթերապիայի պրոտոկոլը ընտրվում է անհատական՝ ըստ մաշկի վիճակի, խնդրի և օգտագործվող պատրաստուկի։
Պրեպարատ Երկիր Հիմնական ուղղություն
Neotiva Eye 🇰🇷 Կորեա Աչքերի շրջանի խոնավեցում և մաշկի որակ
Linerase Hydro 🇮🇹 Իտալիա Խոնավեցում, առաձգականություն, վերականգնում
FILLMED NCTF 135 HA 🇫🇷 Ֆրանսիա Պոլիռեվիտալիզացիա, փայլ, խոնավեցում, երիտասարդացում
RRS HA Eyes — Աչքերի շրջանի մաշկի որակ և խոնավեցում
Skinasil Lift White Booster 🇷🇺 Ռուսաստան Պայծառություն, պիգմենտային փոփոխություններ
Pluryal 🇫🇷 Ֆրանսիա Խոնավեցում, լիպտինգ, փայլ, ակնե, հակաօքսիդանտ խնամք
Apriline 🇨🇭 Շվեյցարիա Դեմք և գլխամաշկ
ARES HB 🇮🇹 Իտալիա* Մազերի նոսրացում, մազերի որակ
Neotiva Hair Growth 🇰🇷 Կորեա Մազերի աճի աջակցություն
Vital Hair INNO-TDS Մազերի և գլխամաշկի խնամք
Skinasil Strong Hair 🇷🇺 Ռուսաստան Մազաթափություն, մազերի ամրացում