Ֆիլերներ (ուրվագծային պլաստիկա)
Ֆիլլերներ / Կոնտուրային պլաստիկա
Կոնտուրային պլաստիկան ներարկային էսթետիկ պրոցեդուրա է, որի ընթացքում հիալուրոնաթթվի հիմքով ֆիլլերների միջոցով հնարավոր է վերականգնել կորցրած ծավալը, ընդգծել դեմքի ուրվագծերը, շտկել ասիմետրիաները և բարելավել մաշկի ու հյուսվածքների տեսքը։
ElviMed-ում օգտագործվում են տարբեր խտության և հատկությունների ֆիլլերներ, որոնց ընտրությունը կատարվում է բժշկի կողմից՝ հաշվի առնելով անատոմիական հատվածը, հյուսվածքների առանձնահատկությունները և ցանկալի արդյունքը։
Շուրթերի կորեկցիա, ծավալի մեծացում
Շուրթերի համար ընտրվում են այնպիսի ֆիլլերներ, որոնք նախատեսված են ծավալի ավելացման, եզրագծի ընդգծման, ասիմետրիայի շտկման և շուրթերի ձևի բարելավման համար։
Դեմքի կոնտուրավորում և ծավալի վերականգնում
Ավելի խիտ կառուցվածքով ֆիլլերները կարող են օգտագործվել այտոսկրերի, կզակի, ստորին ծնոտի, դեմքի օվալի և այլ հատվածների կոնտուրավորման ու ծավալների վերականգնման համար։
Նուրբ կորեկցիա և մանր կնճիռներ
Ավելի փափուկ ֆիլլերները կիրառվում են մանր կնճիռների, մակերեսային ծավալային կորուստների և նուրբ կոնտուրային շտկումների համար։
Այս խմբում են՝
- Restylane Refyne
- Amalian Fine
- Amalian Medium
- Novacutan Light
- Novacutan Medium
- FILLMED Fine Lines
- Stylage M Bi-Soft
- Stylage L Bi-Soft և համապատասխան այլ նյութեր
Ինչպե՞ս է ընտրվում ֆիլլերը
Յուրաքանչյուր ֆիլլեր ունի իր խտությունը, էլաստիկությունը, ինտեգրման և ձևավորման առանձնահատկությունները, ուստի նույն նյութը չի օգտագործվում բոլոր հատվածների համար։ Բժիշկը նախ գնահատում է դեմքի անատոմիան, հյուսվածքների վիճակը և պացիենտի ցանկությունը, այնուհետև ընտրում է համապատասխան պրեպարատը, ծավալը և ներարկման տեխնիկան։
Աշխատանքային նյութեր
Նյութ Երկիր Հիմնական ուղղություն
Restylane Refyne 🇸🇪 Շվեդիա
Նուրբ կնճիռներ, դինամիկ հատվածներ
Restylane Kysse 🇸🇪 Շվեդիա
Շուրթերի ձև և ծավալ
Restylane Defyne 🇸🇪 Շվեդիա
Խորը կնճիռներ, կոնտուրավորում
Restylane Volyme 🇸🇪 Շվեդիա
Ծավալների վերականգնում
Juvederm Ultra 3 🇺🇸 ԱՄՆ
Շուրթեր, ծավալ, կոնտուր
Neauvia Intense Lips 🇮🇹 Իտալիա
Շուրթեր
Neauvia Rheology 🇮🇹 Իտալիա
Կոնտուրավորում, ծավալ
Neauvia Stimulate 🇮🇹 Իտալիա
Ծավալ, հյուսվածքների բարելավում
Neauvia Intense 🇮🇹 Իտալիա
Ծավալ և կոնտուրավորում
Amalian Fine 🇩🇪 Գերմանիա
Նուրբ կորեկցիա
Amalian Medium 🇩🇪 Գերմանիա
Միջին խորության կորեկցիա
Amalian Advanced 🇩🇪 Գերմանիա
Ծավալ, կոնտուրավորում
Amalian Macro 🇩🇪 Գերմանիա
Արտահայտված ծավալային կորեկցիա
Novacutan Volume 🇫🇷 Ֆրանսիա
Ծավալների վերականգնում
Novacutan Medium 🇫🇷 Ֆրանսիա
Միջին խորության կորեկցիա
Novacutan Light 🇫🇷 Ֆրանսիա
Նուրբ կորեկցիա
Stylage M Bi-Soft 🇫🇷 Ֆրանսիա
Կնճիռներ, նուրբ ծավալ
Stylage L Bi-Soft 🇫🇷 Ֆրանսիա
Ավելի արտահայտված կնճիռներ
Stylage XL Bi-Soft 🇫🇷 Ֆրանսիա
Ծավալ և կոնտուր
FILLMED Fine Lines 🇫🇷 Ֆրանսիա
Մանր կնճիռներ
FILLMED Art Filler Lips 🇫🇷 Ֆրանսիա
Շուրթեր
FILLMED Art Filler Universal 🇫🇷 Ֆրանսիա
Համընդհանուր կոնտուրային շտկում
FILLMED Art Filler Volume 🇫🇷 Ֆրանսիա
Ծավալ և դեմքի կոնտուր
Jalor Sweet Touch 🇮🇹 Իտալիա
Նուրբ կորեկցիա
Jalor Sweet Kiss 🇮🇹 Իտալիա
Շուրթեր
Jalor Intense 🇮🇹 Իտալիա
Ծավալ, կոնտուրավորում
Jalor Sweet Deep 🇮🇹 Իտալիա
Ավելի խորը/արտահայտված կորեկցիա
Neotiva Lips 🇰🇷 Հարավային Կորեա
Շուրթերի կորեկցիա
ElviMed-ում ֆիլլերի ընտրությունը կատարվում է ոչ թե միայն ցանկալի հատվածի, այլև հյուսվածքների վիճակի և անհրաժեշտ արդյունքի հիման վրա՝ բնական և համաչափ արդյունք ստանալու նպատակով։
















