top of page
_MG_0002_edited_edited.jpg

Բոտուլինոթերապիա

Ծառայության մասին

Ա տիպի բոտուլինոթերապիան լայնորեն կիրառվում է բժշկության տարբեր բնագավառներում։ Էսթետիկ բժշկության մեջ այն հիմնականաում կիրառվում է դիմախաղային /միմիկական/ կնճիռների հարթելու նպատակով։


Բոտուլինոտոքսինի ազդեցությունը նկատելի է դառնում ներարկումից 4 օր հետո հասնելով իր առավելագույն արդյունքին, 7-14 օրվա ընթացքում։ Այն պահպանվում է 4-6 ամիս: Նախքան ներարկումը հաճախորդը ծանոթանում է համաձայնագրի հետ, հաշվի են առնվում ցուցումները և հակացուցումները, ինչպես նաև հաճախորդի անատոմիական առանձնահատկությունները։


Բոտուլինատոքսինների ներարկումը ցուցված է հետևյալ դեպքերում՝ 


  •   միջհոնքային կնճիռներ 

  • ճակատի հորիզոնական կնճիռներ 

  • աչքերի շուրջ գոյացող կնճիռներ/սագաթաթեր/ 

  • լնդային ժպիտ 

  • պարանոցի կնճիռներ 

  • ափերի/ թևատակերի/ ոտնաթաթերի գերքրտնարտադրություն 

Հակացուցումներ՝

Դեղամիջոցի բաղադրիչների նկատմամբ անհատական գերզգայունություն
Միաստենիա և միաստենիկ համախտանիշներ
Որոշ հակաբիոտիկների (ամինոգլիկոզիդների, մակրոլիդների, տետրացիկլինների, պոլիմիքսինների խմբեր) և հակամակարդիչ դեղամիջոցների ընդունում
Ալկոհոլի չարաշահում
Դեմքի հյուսվածքների արտահայտված գրավիտացիոն կախվածություն
Վերին կամ ստորին կոպերի ճողվածքների առկայություն
Դեմքի վիրաբուժական միջամտություն վերջին 3 ամսվա ընթացքում
Հղիություն և կրծքով կերակրման շրջան
Չարորակ նորագոյացություններ
Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ
Կելոիդ և հիպերտրոֆիկ սպիների առաջացման հակում
Անաֆիլակտիկ շոկի առկայություն անամնեզում
Բորբոքային պրոցեսներ ներարկման հատվածում՝ ակնե, դերմատիտ, պսորիազ, հերպես և այլն
Սոմատիկ հիվանդություններ՝ սրացման շրջանում
Արյան համակարգի հիվանդություններ, արյունահոսության կամ արյան մակարդելիության խանգարումներ
Արյան մակարդելիության վրա ազդող դեղամիջոցների ընդունում
Շաքարային դիաբետ
Այլ ներարկային նյութերի առկայություն նախատեսվող միջամտության հատվածում

Բաժանորդագրվե՛ք մեր առաջարկները և նորությունները ժամանակին ստանալու համար 

Բաժանորդագրվեք

Կոնտակտներ

+374 55 440 064

  • Untitled design (1)
  • Untitled design (2)

Աշխատանքային գրաֆիկ

Երկուշաբթի - Կիրակի

10։00 - 20։00

Հասցե՝

ք․ Երևան, Տերյան 8

© 2023-2026 by Slice Consulting

bottom of page