top of page
_MG_0002_edited_edited.jpg

HIFU ձգում ULTRAcel Q+ Jeisys

Ծառայության մասին

elvi med մաշկաբանական նորարարական կենտրոնը Ձեզ է ներկայացնում  նոր սերնդի ULTRAcel Q+ SMAS lifting սարքը բարձր հաճախականությամբ ուլտրաձայնային իմպուլսների ազդեցությունն է մաշկի խորը շերտերի վրա /մաշկ, ենթամաշկային ճարպային բջջանք, մկանափակեղային համակարգ/։ 


ULTRACELQ + դեմքի մաշկի ձգման արդյունավետ և անվտանգ միջոց է:  Ջերմային կոագուլյացիայի  արդյունքում խթանվում է մաշկի նեոկոլագենեզը, որն էլ իր հերթին բերում է մաշկի առաձգականության վերականգնմանը և մաշկի որակի բարելավմանը։  էսթետիկ բժշկության ոլորտում այս միջամտության արդյունքին համարժեք արդյունքը մինչև վերջերս հնարավոր էր լինում ստանալ միայն պլաստիկ վիրահատության միջոցով: 


Այն ունի մաշկի տարբեր խորության  շերտեր թափանցող  գլխիկներ և հզորություն, որը ապահովում է հասնել առավելագույն  լիֆտինգ արդյունքի։ 


ULTRAcel Q+-ն օգնում է նվազեցնել և քայքայել  ճարպային բջիջները ,հատկապես կրկնակզակի առկայության դեպքում, ինչպես նաև  ձգում է դեմքի և մարմնի խնդրահարույց հատվածները։ 


Առավելությունները՝ 

  • չկա վերականգնողական շրջան 

  • արդյունքը տեսանելի է դառնում 2-3 ամվա ընթացքում և պահպանվում է 1-2 տարի։ 


Ցուցումներ՝ 

  • տարիքային փոփոխություններ, 

  • կրկնակզակ, 

  • այտերի ուրվագծերի կորուստ, 

  • մաշկի կախվածություն և գունատություն պարանոցի և կզակի հատվածում, 

  • դեմքի օվալի և ստորին ծնոտի ուրվագծի խախտում, 

  • քիթ-շրթնային ծալքերի խորացում, շուրթերի անկյունների կախվածություն, հոնքերի կախվածություն,                        

bottom of page