top of page
_MG_0002_edited_edited.jpg

RF Ռադիոալիքային երիտասարդեցում Secret RF / Power Shape

Ծառայության մասին

Եթե ցանկանում եք ազատվել ավելորդ քաշից, ցելյուլիտից կամ թուլացած մաշկից ոչ վիրահատական եղանակով elvi med կլինիկան առաջարկում է այն իրականացնել բազմաֆունկցիոնալ Power Shape սարքավորմամբ։ 


Այս սարքավորումը իր մեջ ներառում է ռադիոալիքային լիֆթինգ, լազերային սառը լիպոլիզ և վակում-գլանակային մերսում, որը նախատեսված է կարճ ժամանակում վերականգնել մարմնի սլացիկ կազմվածքը և գեղեկությունը։ 


Դեմքի համար պրոցեդուրայի ժամանակ կարելի է կիրառել վակումային լինֆոդրենաժ, RF լիֆթինգ, լազերային թերապիա՝ կնճիռների հարթեցման, ծակոտիների նեղացման, մաշկի գույնի բարելավման և ձգման նպատակով։ 


Ցուցումներ, երբ կարող ենք այն իրականացնել 

  • Ավելորդ քաշ 

  • Զոլերի կամ ստրիաների դեպքում 

  • Մաշկի առաձգականության կորստի դեպքում 

  • Ցելյուլիտի առկայության դեպքում 

  • Տեղային ճարպային կուտակումների դեպքում (կոնքազդր, ձեռքեր, որովայն , մեջք, գոտկատ) 


Վակում-գլանակային մերսումը լավացնում է արյան շրջանառությունը, քայքայում է ճարպը, դուրս է բերում ավելորդ հեղուկը, դրական է ազդում մաշկի ընդհանուր վիճակի վրա։ 

Ռադիոլիպոլիզը ապահովում է ենթամաշկային ճարպային բջջանքի տաքացմանը խնդրահարույց հատվածներում և որպես արդյունք ճարպի քայքայմանը, նաև նոր կոլագենի թելիկների սինթեզին։Լազերայի սառը լիպոլիզը իրականացվում է միառժամանակ վակում-գլանակային և ռադիոալիքային մերսման հետ, որը բազմակի անգամ բարձրացնում է արդյունավետությունը։ 


Արդյունքը կարելի է գնահատել անմիջապես պրոցեդուրայից հետո։Նկատվում է մաշկի ընդհանուր ձգվածություն, թեթևություն։ 

Վերջնական արդյունքը նկատելի է 1-2 ամսվա ընթացքում  ամբողջական կուրսը անցնելուց հետո։ 

Պրոցեդուրան կարելի է կատարել շաբաթական 2-3 անգամ ՝ կախված խնդրից։ 


elvi med մաշկաբանական նորարարական կենտրոնը Ձեզ է ներկայացնում  նոր սերնդի POWER SHAPE 2 սարքավորումը։ Միակ ՝ 3-ը մեկում  սարքավորումը Հայաստանում, որը կարող է համատեղել  նորարարական առաջադեմ տեխնոլոգիաներ մարմնի մոդելավորման համար։  Այն իր մեջ ներառում է երկբևեռ ռադիոհաղորդիչներ, վակումային գլան, ինֆրակարմիր լազեր։ 


Կիրառվում է ՝ 

Վնասվածքաբանության, ֆիզիոթերապիայի,  Էսթետիկ և  սպորտային բժշկության ոլորտներում։ Շատ լավ արդյունքներ է գրանցում ճարպակալման և ցելյուլիտի բուժման, ինչպես նաև մաշկի առաձգականության / բարելավման հարցում։ Սարքի ներկառուցված գլխիկներում,  3D տեխնոլոգիաները քայքայում են ճարպային բջջի պարկը, որի հետևանքով այն հատվածներում որտեղ կատարվել է միջամտությունը ճարպային կուտակումները այլևս չեն վերականգվում։ Զուգակցելով՝ միջամտությունները սննդակարգի կարգավորման հետ, դուք կսատանաք ծավալների փոքրացում, մաշկի առաձգականության բարձրացում, ցելյուլիտի հարթեցում։ 

Սարքն արդյունավետ է ինչպես մարմնի, այնպես էլ դեմքի համար։ 


Լավագույն արդյունքին հասնելու համար դեմքի պրոցեդուրաները կարելի է համատեղել վակումային լիմֆոդրենաժի,  RF լիֆթինգի և ինֆրակարմիր լազերային թերապիայի հետ, ինչը կնպաստի ՝ 

  • կնճիռների ակնթարթային հարթեցման 

  • ծակոտիների նեղացման  

  • մաշկի տոնայնության հավասարեցման 

  • մաշկի ձգման 


Հակացուցումներ՝ 

  • մաշկային հիվանդություններ   

  • բաց վերքեր  

  • երիկամային խնդիրներ  

  • էպիլեպսիա  

  • տրոմբներ 

  • ուռուցքային հիվանդություններ  

  • տեղային իմպլանտեր։ 


Նպաստում  է` 

  • արյան շրջանառության բարելավման 

  • իմուն  համակարգի բարձրացման

  • մաշկի երիտասարդացուման / առաձգականության բարձրացման 

  • լիպազի արտադրությանը (ֆերմենտ- որը կլանում է ճարպը) 


Ապահովում է ` 

  • ավելորդ քաշի նվազեցում 

  • ծավալների փոքրացում 

  • թուլացած մաշկի ձգում 

  • տեղային ճարպի այրում 

  • արտահայտված ցելյուլիտի և ստրիաների հարթեցում 

bottom of page