Ֆրակցիոն Secret RF միկրոասեզային երիտասարդեցում
Ծառայության մասին
elvi med մաշկաբանական նորարարական կենտրոնը Ձեզ է ներկայացնում նոր սերնդի Secret RF սարքավորումը։ Այն իրենից ներկայացնում է միկրոասեղային ֆրակցիոն ռադիոալիքային լիֆտինգ։ Оգնում է երիտասարդացնել մաշկը և բարձրացնել նրա առաձգականությունը: Սկզբունքը հիմնված է միկրոասեղների օգտագործման վրա, որոնք ընկղմվելով մաշկի մեջ, ռադիոհաճախականության էներգիայով ազդում են խորը շերտերի վրա։ Secret RF -ը առաջադեմ, եզակի սարքավորւմ է` Կորեայից:
Այն կարելի է օգտագործվել ոչ միայն ձգելու և հակատարիքային էֆեկտ ստեղծելու համար, այլ նաև ավելորդ քրտնարտադրության բուժման համար։
Ոսկեպատ ասեղիկները ծակում են մաշկը առաջացնելով տրավմա, իսկ ռադիոալիքային ճառագայթները քայքայում են մաշկի կոլագենը, խթանվում է նոր կոլագենի սինթեզը։ Արդյունքում ունենում ենք հարթ և էլաստիկ մաշկ։
Secret RF-ի առավելությունները
Արագ վերականգնում, նվազագույն վնաս
Միատարր ազդեցություն։ Քարտրիջում գտնվող միկրոասեղները տեղադրվում են բարձր ճշգրտությամբ և խիստ հսկողության ներքո ճառագայթում են ռադիոհաղորդիչ էներգիան անմիջապես դեպի ցանկալի տարածք։
Բազմակողմանիություն։ RF ճառագայթման խորության և ինտեսիվության համար կարգավորման շնորհիվ պրոցեդուրան կարող է իրականացվել մարմնի տարբեր մասերում։
Անհատական մոտեցում։Դեմքի կամ մարմնի մաշկի վրա ազդելու համար օգտագործվում են տարբեր տեսակի գլխիկներ։ Միկրոասեղների վրա ոսկե ծածկույթն ապահովում է դրանց նուրբ ներթափանցումը մաշկի տակ։Սա խուսափում է ածխացումից և բորբոքումից։
Ամբողջականա ստերիլություն։Բոլոր գլխիկները մեկանգամյա օգտագործման են և և փոփոխվում են յուրաքանչյուր պրոցեդուրայից հետո։
Կիրառվում է կնճիռների հարթեցման, ոչ վիրահատական լիֆտինգի, մաշկի առաձգականության բարձրացման , ակնեից հետո առաջացած սպիների և հիպերպիգմենտացիայի բուժման սև կետերի և ծակոտիների վերացման; մաշկի գույնի և ռելիեֆի հավասարեցման, ավելորդ քրտինքի վերացման, անոթային ցանցի հեռացման, ստերիաների նվազեցման համար։
Ցուցումներ՝
կնճիռներ,
սպիներ,
ստրեաներ,
մաշկի ծավալի կորուստ,
ակնե։
Հակացուցումներ՝
հղիություն և լակտացիայի շրջան,
տարբեր տեսակի ուռուցքային հիվանդություններ,
շաքարային դիաբետ
հերպես՝ սրացման փուլում։