top of page
_MG_0002_edited_edited.jpg

Ֆրակցիոն Secret RF միկրոասեզային երիտասարդեցում

Ծառայության մասին


elvi med մաշկաբանական նորարարական կենտրոնը Ձեզ է ներկայացնում  նոր սերնդի Secret RF  սարքավորումը։ Այն իրենից ներկայացնում է միկրոասեղային ֆրակցիոն ռադիոալիքային լիֆտինգ։ Оգնում է երիտասարդացնել մաշկը և բարձրացնել նրա առաձգականությունը: Սկզբունքը հիմնված է միկրոասեղների օգտագործման վրա, որոնք ընկղմվելով մաշկի մեջ, ռադիոհաճախականության էներգիայով ազդում են խորը շերտերի վրա։ Secret RF -ը առաջադեմ, եզակի սարքավորւմ է` Կորեայից:

Այն կարելի է օգտագործվել ոչ միայն ձգելու և հակատարիքային էֆեկտ ստեղծելու համար, այլ նաև ավելորդ քրտնարտադրության բուժման համար։

Ոսկեպատ ասեղիկները ծակում են մաշկը առաջացնելով տրավմա, իսկ ռադիոալիքային ճառագայթները քայքայում  են մաշկի կոլագենը, խթանվում է նոր կոլագենի սինթեզը։ Արդյունքում ունենում ենք հարթ և էլաստիկ մաշկ։




Secret RF-ի առավելությունները

Արագ վերականգնում և նվազագույն վնասում։
Միատարր ազդեցություն։ Քարտրիջում տեղադրված միկրոասեղները բարձր ճշգրտությամբ փոխանցում են ռադիոհաճախականային (RF) էներգիան անմիջապես անհրաժեշտ խորության վրա։
Բազմակողմանիություն։ RF էներգիայի ներթափանցման խորության և ինտենսիվության կարգավորման շնորհիվ պրոցեդուրան կարող է իրականացվել դեմքի և մարմնի տարբեր հատվածներում։
Անհատական մոտեցում։ Դեմքի կամ մարմնի տարբեր հատվածների մշակման համար կիրառվում են համապատասխան գլխիկներ։ Ոսկեպատ միկրոասեղներն ապահովում են ճշգրիտ և նուրբ ներթափանցում մաշկի անհրաժեշտ խորություն։
Ստերիլություն։ Կիրառվող քարտրիջները մեկանգամյա օգտագործման են և փոխվում են յուրաքանչյուր պրոցեդուրայի ժամանակ։
Պրոցեդուրան կիրառվում է կնճիռների նվազեցման, ոչ վիրահատական լիֆթինգի, մաշկի առաձգականության բարելավման, հետակնե սպիների և հիպերպիգմենտացիայի նվազեցման, լայնացած ծակոտիների, մաշկի անհարթ ռելիեֆի և երանգի բարելավման, ինչպես նաև ստրիաների նվազեցման նպատակով։

Ցուցումներ՝

Կնճիռներ
Սպիներ
Ստրիաներ
Մաշկի առաձգականության և ծավալի կորուստ
Հետակնե հետքեր

Հակացուցումներ՝

Հղիություն և կրծքով կերակրման շրջան
Ուռուցքային հիվանդություններ
Շաքարային դիաբետ
Հերպես՝ սրացման փուլում

Բաժանորդագրվե՛ք մեր առաջարկները և նորությունները ժամանակին ստանալու համար 

Բաժանորդագրվեք

Կոնտակտներ

+374 55 440 064

  • Untitled design (1)
  • Untitled design (2)

Աշխատանքային գրաֆիկ

Երկուշաբթի - Կիրակի

10։00 - 20։00

Հասցե՝

ք․ Երևան, Տերյան 8

© 2023-2026 by Slice Consulting

bottom of page